ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Սպորտ
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը։
ՖԻԴԵ-ի փոխանցմամբ՝ Տուրլովը սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում կմասնակցի 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպայի մայրցամաքային փուլի բացման արարողությանը։
Այցի շրջանակում ՖԻԴԵ-ի նախագահը նաև հանդիպում կունենա Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը