Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայից կրած պարտության պատասխանատվությունը համարում է իրենը։
«Ես դժգոհ եմ մրցավարների աշխատանքից: Այս խաղի համար ունեինք Ա ու Բ պլաններ: Առաջին կեսում գործեցինք Ա պլանով, իսկ երկրորդ կեսում` Բ պլանով: Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից ու այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վստահ եմ, որ այս թիմն ապագա ունի, տղաները շատ նվիրված են հավաքականին: Ֆուտբոլիստների նվիրվածությունը մեզ լավ ապագա է խոստանում»,-լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով` այժմ հավաքականը ֆուտբոլիստների պակաս ունի, քանի որ մի խումբ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն:
Խոսելով Չանչարևիչի մասին` Մելիքյանն ընդգծեց, որ նա նվիրված ու հավասարակշռված ֆուտբոլիստ է:
Մարզիչն ընդգծեց, որ Կիպրոսի դեմ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը պետք է գործի նույն կերպ, ինչ այս խաղում:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալեց Չեռնոգորիայի ընտրանուն՝ զիջելով 2:3 հաշվով:
Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը