«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի է
Սպորտ
«Ոսկե գնդակ-2026»-ի դափնեկրի ընտրության քվեարկությունն ավարտվել է։ Հաղթողի անունը պաշտոնապես կհայտարարվի հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ. փոխանցում է armsport.am-ը:
Ձայների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ի կեսգիշերն էր՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով։ Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100 երկրների լրագրողները։
Քվեարկության արդյունքները կազմակերպիչները պահում են գաղտնի, և հաղթողի անունը հայտնի է միայն սահմանափակ թվով անձանց։
«Ոսկե գնդակ-2026»-ի 30 թեկնածուների ամբողջական ցանկը հրապարակվել էր սեպտեմբերի 8-ին։ Գործող դափնեկիրը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն է, որը նույնպես ընդգրկված է այս տարվա հավակնորդների թվում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը