ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան

Սպորտ

Երևանում՝ Ավան վարչական շրջանում, պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան: Արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ալեսսանդրո Ֆերրանտին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը, ակումբի լեգենդ, Իտալիայի չեմպիոն Ֆաբրիցիո Ռավանելլին և այլ հյուրեր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են մարզաբազայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ենթակառուցվածքներին, հետևել են երեխաների մարզումներին։

Ավանի մարզաբազան ունի մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, կացարան՝ նախատեսված մարզիչների և երեխաների համար, և այլ ենթակառուցվածքներ։ Շինությունը կառուցվել է ժամանակակից «կանաչ շենքերի» չափանիշներին համապատասխան։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Հայաստանում բարձրակարգ ֆուտբոլային ակադեմիաների ստեղծմանը, ընդգծել է, որ մանկապատանեկան ֆուտբոլը և ֆուտբոլային կրթության զարգացումը սպորտում հետագա հաջողությունների կարևոր նախապայմաններից են․ «Սա ֆուտբոլի զարգացման հիմնաքարն է։ Մեծ սպորտում նվաճումներ ունենալ չենք կարող, եթե  հիմքը ճիշտ դրված չէ: Միջազգային փորձը մեր երկիր բերելը, ինչպես նաև միջազգային ֆուտբոլային կրթությունը մեր երեխաներին հասանելի դարձնելը կարևորագույն ռազմավարություններից են, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու»։

Նախարարը հատկապես կարևորել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, որի շնորհիվ տաղանդավոր երեխաները, այդ թվում նաև մարզաբնակ, ակադեմիայում անվճար սովորելու հնարավորություն կունենան․ «Սա նշանակում է, որ մեր ապագա տաղանդավոր ֆուտբոլիստների համար այս ճանապարհը բաց է»։

Անդրադառնալով «Յուվենտուսի» ակադեմիաներում նախադպրոցական կրթության բաղադրիչին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի մեթոդները կարող են օգտակար լինել նաև կրթության ոլորտում՝ նպաստելով երեխաների ֆիզիկական զարգացմանն ու սպորտային կրթությանը։

Նա նաև կարևորել է սպորտում մասնավոր ներդրումների աճը և պետություն-մասնավոր գործընկերությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը բարձր է գնահատել Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներն ու ծրագրի իրականացման տեմպերը։

«Մենք հաճելիորեն զարմացած ենք՝ այստեղ բացելով այս հիանալի մարզաբազան։ Սա Հայաստանի ներկայացվածության, այստեղ կատարված մեծ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի միջև բարձրակարգ գործընկերության վկայությունն է։ «Յուվենտուսն» ամբողջ աշխարհում ունի շուրջ 100 ֆուտբոլային ակադեմիա, սակայն այն, ինչ տեսանք այստեղ, իսկապես բացառիկ է։ Ընդամենը մեկ տարում նման ենթակառուցվածքի ստեղծումն անհավանական ձեռքբերում է։ Իսկ ամենակարևորն այն է, որ 600-700 պատանի սաներ արդեն գրանցվել և սկսել են մարզվել «Յուվենտուսի» ակադեմիայում»,- ասել է Պետեր Սիլվերստոնը՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրում ներգրավված կողմերին։

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիայի շինարարությունը մեկնարկել են 2025 թվականի մայիսի վերջին։ Արդեն պատրաստ են և գործում են երկու ժամանակակից մարզաբազաներ՝ Երևանի «Ավան» և «Կենտրոն» վարչական շրջաններում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։

Մարզաբազաներում կառուցվել են բնական և արհեստական խոտածածկով բարձրորակ խաղադաշտեր, օրգանական նյութերով լցոնված արհեստական խոտածածկով դաշտեր՝ փոքր տարիքի երեխաների համար, ինչպես նաև փակ խաղադաշտ։

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայում մարզվող երեխաների հետ աշխատում են «Յուվենտուսի» համակարգից ժամանած  օտարերկրյա 15 մարզիչներ, որոնք կիրառում են ակումբի ժամանակակից մարզչական մեթոդաբանությունն ու գիտելիքահեն մոտեցումը։ Ակադեմիայի լավագույն սաները հնարավորություն կունենան մեկնելու Թուրին՝ «Յուվենտուսի» մայր ակադեմիա, մասնակցելու «Յուվենտուսի» ակադեմիաների աշխարհի առաջնության խաղերին և հետագայում իրենց կարիերան շարունակելու եվրոպական ակումբներում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված