«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայից
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում ֆինանսական զեղծարարության համար, հաղորդում է The Sun-ը։
Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր է ճանաչել 2009/2010 – 2017/2018 թվականների 9 մրցաշրջանների ընթացքում ֆինանսական կանոնները խախտելու մեջ։ Ակումբին նաև սպառնում է հեռացում Պրեմիեր լիգայից։
Հանձնաժողովի հետաքննության արդյունքները կարող են հետաքրքրել նաև իրավապահ և հարկային մարմիններին։ Եթե հարուցվի քրեական հետապնդում, ակումբի ղեկավարությանը կներկայացվի մեքենայության վերաբերյալ մեղադրանք, որի համար նախատեսված է մինչեւ 10 տարվա ազատազրկում։
«Մանչեսթեր Սիթին» կարող է անկախ հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)