Դմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
50-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Դմիտրի Կուդրյաշովը, Նիկոլայ Տյունինը և Իգոր Մենշչիկովը։ Թիմում աշխատանքը կշարունակեն նաև գլխավոր մարզչի օգնական Արթուր Ավագյանն ու ֆիզիկական պատրաստության մարզիչ Չիրո Հոսեյնի Վարդեն։
Գունկոն քաջ հայտնի է հայկական ֆուտբոլային հանրությանը։ Նա նախկինում գլխավորել է «Նոան» և «Արարատ-Արմենիան»՝ դառնալով Հայաստանի փոխչեմպիոն։
2022/23 մրցաշրջանում Գունկոյի գլխավորությամբ «Ուրարտուն» նվաճել է Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները՝ գրանցելով «ոսկե դուբլ»։ Նույն մրցաշրջանում Գունկոն ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։
Ռուս մասնագետի նախորդ աշխատավայրը Տուլայի «Արսենալն» էր, որը նա գլխավորում էր 2025 թվականի հունիսից։ Այս տարվա սեպտեմբերին Գունկոն հեռացել էր ռուսական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)