Կոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Իրավունք
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Կոտայքի մարզում պարեկները փորձել են կանգնեցնել «Hyundai» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել «կանգառ» ազդանշանին։
Այնուհետև մեքենայից հրազենային կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով պարեկային ծառայության 2 աշխատակից վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Նախնական տվյալներով՝ պարեկների կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանության տարբեր ծառայությունների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձինք, ինչպես նաև հայտնաբերվել է «Hyundai» ավտոմեքենան։
Նախնական տվյալներով՝ մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորը Կոտայքի մարզի բնակիչներ են և եղել են ոչ սթափ վիճակում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը