Սերժ Սարգսյանը վերընտրվեց. կային ընտրախախտումներ. Guardian
Համաշխարհային Մամուլ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է 2-րդ անգամ, չնայած ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումներին և խոշոր ընդդիմադիր գործիչների բացակայությանը: Այս մասին նշում է անգլիական Guardian պարբերականը:
Ոստիկանական աղբյուրները նշել են, որ ստացել են ընտրակեղծիքների մասին 70 դեպք: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը նշել է, որ իրենց կողմ քվեարկած շատ քվեաթերթիկներ անվավեր են ճանաչել:
Արտաքին ներդրողներն ու հարևանները հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, քանի որ այստեղով են անցնում Կասպից ծովից Եվրոպա տեղափոխող գազուղիները:
Երևանի փողոցային ցույցերի ձայնը լռեցված էր, քանի որ քվեարկողները սպասում էին ընտրության արդյունքներին:
Սարգսյանը խոստացել է տնտեսության վերականգնում մի երկրում, որտեղ բնակչության 30%-ն ապրում է աղքատության մեջ:
Ընտրության դիտորդներն անհանգստացած էին, որ ընտրություններին չեն մասնակցել ընդդիմության խոշոր ներկայացուցիչները, իսկ ընտրարշավն աչքի ընկավ բռնություններով, վիրավորվեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, մեկ այլ թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանը, հացադուլ էր հայտարարել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում