Հռոմի Պապը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահի հետ
Համաշխարհային Մամուլ
Հռոմի Պապի գահից հրաժարված Բենեդիկտոս 16-րդը որոշել է հանդիպել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ: Հանդիպումը կընթանա շաբաթ օրը մի քանի կարդինալների ներկայությամբ:
600 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ հրաժարական տված Պապի պաշտոնական հրաժարականը ուժի մեջ կմտնի այս հինգշաբթի օրը, գրում է BBC-ն:
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, լուրեր էին շրջանառվում, թե Պապի հրաժարականի պատճառը ոչ թե առողջական տկար վիճակն է, այլ Վատիկանի շուրջ ծավալված գեյ-սկանդալը:
Իտալական La Repubblica–ն նշում է, որ Հռոմի Պապը մի զեկույց էր ստացել, որում նշված էր, որ նույնասեռական կարդինալները իրենց կողմնորոշման պատճառով շանտաժի էին ենթարկվում իշխող ուժերի կողմից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում