Լոնդոնում կբացվի առաջին կատուներով սրճարանը
Համաշխարհային Մամուլ
Լոնդոնում այս տարվա մայիսին կբացվի առաջին բրիտանական կատուներով սրճարանը, որոնք ապրելու են սրճարանի տարածքում. գրում է The Independent-ը:
Պարբերականը նշում է, որ անսովոր հաստատության բացումը հովանավորել են իրենք բրիտանացիները, ովքեր մի քանի ամիս առաջ մամուլում կարդացել էին սրճարանի գաղափարի մասին:
Ինչպես պատմում է նախաձեռնության հեղինակ Լորեն Փիրսը, սրճարանի կառուցման համար բրիտանացիների նվիրաբերություններն արդեն կազմել են ավելի քան 100 հազար ֆունտ սթերլինգ: Շատերը նույնիսկ ցանկանում են աշխատել այդ վայրում. արդեն ուղարկվել է 300 ինքնակենսագրություն:
Լոնդոնյան սրճարանի բոլոր կատուները վերցվելու են կատուների ապաստարանից: Որոշակի գումարի դիմաց սրճարանի հաճախորդները կարող են այցելել կատուներին և նրանց հետ ժամանակ անցկացնել:
Կատու-սրճարանը հաջողված գաղափար է մեգապոլիսի համար, ուր շատ մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ ընտանի կենդանիներ պահել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում