Սադամ Հուսեյինի բժիշկը մերժել է մարդկանց բռնությունները
Համաշխարհային Մամուլ
Մուհամմեդ Քազիմ ալ Բայաթին մեղադրվում է Իրաքում 1992 թվականի դեկտեմբերից 1994 թվականի մարտը համակենտրոնացման ճամբարներում Սադամ Հուսեյինի կողմից գործադրվող բռնությունների անդամ լինելու մեջ: Այս մասին նշել է Medical Practitioners Tribunal Service (Բժիշկների տրիբունալ ծառայությունը), որը հիվանդների և բժիշկների հանդեպ պատժամիջոցներ կիրառող իրավական համակարգ է:
Մեղադրանքները լսելուց հետո 47-ամյա բժիշկը մերժել է իր բոլոր մեղադրանքները և նշել, որ ինքը ոչ մի հանցագործություն չի կատարել:
Սակայն Գլխավոր բժշկական խորհրդի իրավաբան Չարլզ Գարսիդը նշել է, որ Մուհամմեդ ալ Բայաթին սահմանապահ ջոկատներին հայտնել է, որ նա որակավորված բժիշկ է Իրաքում և բուժումներ է անցկացրել համակենտրոնացման ճամբարներում, որտեղ տեղի են ունեցել սարսափելի վայրագություններ: Այս մասին հաղորդում է անգիական Express պարբերականը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում