Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Պ. Հայրիկյան. Դատարանը սահմանափակել է ազատ խոսքի իրավունքը

Իրավունք

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է վերադարձել պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու վերաբերյալ կոմունիստներ Գեղամ Գալստյանն ու Նորիկ Պետրոսյանն ընդդեմ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքացիական գործը: Այս անգամ այն քննվում է դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ:

Հայցվորները 2011թ. դեկտեմբերի 16-ին ներկայացված հայցադիմումով դատարանից հայցում էին պարտավորեցնել պատասխանող Պարույր Հայրիկյանին հերքելու «Հրապարակ» օրաթերթում զետեղված իրենց պատիվը արատավորող, վիրավորող և զրպարտող տեղեկությունները։ 2011թ.-ի հուլիսի 7-ին «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Հունիսի 12-ի «Հայոց հարց» հաղորդաշարի թեմայով կոմունիստների անունից տպագրվել էր «Չնչին, ինչպես Արարատին նետած քար» հոդվածը, 2011թ.-ի հուլիսի 9-ին նույն օրաթերթի «Պատասխան» խորագրի ներքո Պարույր Հայրիկյանի անունից տպագրվել էր «Հայհոյելը թուլութեան խոստովանութիին է» հոդվածը և 2011թ.-ի հուլիսի 20-ի «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Դատի տա՞լ, թե' Չտալ, այս է խնդիրը» հոդվածը: Վեճի առարկա է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում «Լուրեր» խորագրի ներքո տպագրված «ՀՀԿ-ի ծնողը» հոդվածը:

Հայցվորներն առանձնացրել էին 19 տեղեկությունները, որոնք, ըստ նրանց, պարունակում են «վիրավորանք, զրպարտանք», այդ թվում՝ «Պատմության աղբանոցում հայտնված կոմունիստական ուժերի մնացուկներ», «Ցավոք սրտի, դուք այդ դաշտը մտաք ձեր բոլշևիկյան ավազակային ու հանցավոր բարքերով», «Հայ ժողովրդի եղեռնը կազմակերպել է Սովետական Միությունը», «Լռել և փառք տալ ճակատագրին, որ Նյուրենբերգյան դատավարությունից սպրդեցիք, «Իսկ անկախությունը, հայ ժողովուրդը բոլշևիկյան բռնապետության հետևանքով է կորցրել» և այլն։

Դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, 2012թ. մայիսի 4-ի վճռով մասնակի բավարարել էր Գեղամ Գալստյանի և Նորիկ Պետրոսյանի հայցը: Վճռով Պարույր Հայրիկյանը պարտավորեցվել է «Հրապարակ» օրաթերթում հրապարակելու սույն վճռի եզրափակիչ' «վճռեց» մասը: Վճռով Պարույր Հայրիկյանից հօգուտ Գեղամ Գալստյանի պետք է բռնագանձվի 40.000 ՀՀ դրամ' որպես վիրավորելու հետևանքով փոխհատուցման ենթակա գումար։

Դատարանը գտել է, որ նշված արտահայտություններով հոդվածի հեղինակը նպատակ է հետապնդել դիտավորությամբ, կանխամտածված նվաստացնել հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, և պատասխանողն օրենքի ուժով ենթակա է պատասխանատվության այդ մասով: «Արված արտահայտություններն որևէ կերպ դատարանը չի դիտարկում զրպարտության լույսի ներքո, քանի որ դրանց մի մասը, ինչպես վերը նշվեց դիտվում են որպես վիրավորանք, իսկ մյուս հրապարակված փաստացի տվյալները, չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն դրանցից որոշները իրականությանը համապատասխանելու փաստից անկախ չեն արատավորում հայցվորների պատիվն ու արժանապատվությունը»։

Պատասխանող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ըստ որի Դատարանը հայցապահանջի բավարարված մասով իրավական սխալ գնահատական է տվել վեճի առարկա նյութերին, որոնցում բացակայում է վիրավորական կամ այլ բնույթի որևէ տեղեկություն, չի խախտվում անձի իրավունքները: Այն հանդիսացել է արտահայտված կարծիք, որը պարունակել է քննադատություն և ուղղված է եղել կոնկրետ գաղափարախոսությանը, մինչդեռ' Դատարանն այն դիտել է որպես վիրավորանք' սահմանափակելով ազատ խոսքի արտահայտման իրավունքը:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս.Միքայելյանի նախագահությամբ, 2012 թ.հուլիսի 12-ի որոշմամբ, մերժել էր պատասխանողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը: Իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2012 թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ, պատասխանողի բողոքը բավարարել էր և բեկանված մասով գործն ուղարկվել էր ստորադաս դատարան նոր քննության:

Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Ինչ վերաբերում է բողոքի մյուս փաստարկին, որ հայցվոր կողմը բաց է թողել օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, նույնպես անհիմն է: Մասնավորապես՝ հաստատվել է, որ վիճարկվող հոդվածը հրապարակվել է 2011 թվականի հուլիսի 20-ին, իսկ հայցադիմումը Դատարան մուտք է եղել 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, այսինքն' հայցվոր կողմը տվյալ դեպքում պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված վիրավորանքի պահից առավելագույնը վեցամսյա ժամանակահատվածում դատարան հայց ներկայացնելու օրենսդրական պահանջը»: Մինչդեռ, ըստ Վճռաբեկ դատարանի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի' վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու հետ: «Նշվածն անհրաժեշտ է եզրահանգելու, թե արդյոք հավանական է, որ պատասխանողի վերջին հոդվածի հրապարակումից (20.07.2011 թվական) սկսած շուրջ հինգ ամիս հետո են համահայցվորները տեղեկացել իրենց իրավունքի խախտման մասին»,- հարց է տալիս Վճռաբեկ դատարանը և եզրահանգման գալիս՝ «ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում»,- փոխանցում է «Փաստինֆո»-ն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված