Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ 

36-ամյա Վահանը հարբած փորձել էր բռնաբարել մորը

Իրավունք

Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Վահան Խաչատուրյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Վահանը մեղադրվում էր այնպիսի հանցագործության համար, որը, արտառոց ու անընդունելի լինելով, առաջացրել էր հանրային հետաքրքրություն, լրատվամիջոցներն անդրադարձել էին դեպքին: Այս մասին գրում է 1in.am-ը։

Տուժողի միջնորդությամբ դատարանը գործը քննել է դռնփակ կարգով:

Դատավճռի հրապարակումը, ինչպես օրենքով է նախատեսված, եղել է դռնբաց:

Այս գործով տուժողը Վահան Խաչատուրյանի մայրն է: Նա է դիմել իրավապահներին, միայն թե սկզբում, ինչպես ինքն է ասում, ամաչել է ու հայտարարություն տվել, թե որդին միայն սպառնացել է սպանել իրեն: Հետո նաև մնացածն է ներկայացրել, այսինքն՝ այն, որ որդին, բացի սպանության սպառնալիքներից, երկու անգամ էլ փորձել է բռնաբարել իրեն, բայց ինքը կարողացել է համոզելով ու խաբելով խույս տալ սեռական ոտնձգություն կատարող զավակից:

Տուժողը ոտնձգությունների կատարման ստույգ օրերը չի հիշել:

Ըստ դատավճռի՝ առաջին դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին, երկրորդը՝ նոյեմբերին:

Տուժողը հայտնել է, թե որդին հակում է ունեցել ոգելից խմիչքների նկատմամբ, դրանց ազդեցության տակ դարձել է ագրեսիվ, դյուրաբորբոք, անկառավարելի:

Սկսել է առանց դուռը թակելու մտնել իր ննջարանը: Որդուց զգուշանալով ու անհանգստանալով՝ մայրը փորձել է փական դնել իր ննջասենյակի դռանը, սակայն որդին թույլ չի տվել:

Մայիսին՝ ինչ-որ մի օր, ժամը 23-ի սահմաններում մայրը գնացել է ննջարան քնելու: Վահանը մնացել է հյուրասենյակում: Սթափ է եղել: Բայց մեկ ժամ անց՝ կեսգիշերին, նա արդեն հարբած վիճակում, մերկ, խոհանոցային դանակն էլ ձեռքին մտել է մոր ննջարան, դանակի գործադրման սպառնալիքով պահանջել, որ սեռական հարաբերություն ունենան իրար հետ, հակառակ դեպքում՝ սպառնացել է սպանել մորը:

Որդու տարօրինակ պահվածքից վախենալով՝ մայրն անմիջապես վեր է կացել մահճակալից, բայց նա բռնել է մորը, պատռել գիշերանոցը, փորձել է բռնաբարել: Հանցագործությունն ավարտին չի հասցրել. մայրը համոզել է նրան, դուրս եկել սենյակից ու փախել բնակարանից: Գնացել է մոր և քրոջ բնակարան, այնտեղ մնացել մոտ երկու ամիս:

Որդին հաճախ զանգահարել է, ներողություն խնդրել, խոստացել այլևս չխմել, նման բան չանել ու աղերսել է, որ մայրը տուն վերադառնա: Մայրը հավատացել ու վերադարձել է:

Սակայն նույն բանը նույնությամբ կրկնվել է երկրորդ անգամ՝ արդեն նոյեմբերի անհայտ մի օր: Դարձյալ նույն ժամին ու նույն վիճակում Վահանը մտել է մոր ննջարան, պատռել գիշերանոցը, սպառնացել դանակով:

Մայրը նորից կարողացել է խաբել, դուրս պրծնել որդու ձեռքից ու փախչել բնակարանից:

Այս անգամ ևս անմիջապես դեպքի օրը նա չի դիմել իրավապահներին: Մոտ երկու ամիս դարձյալ ապրել է քրոջ տանը:

Վահանը նորից հաճախակի զանգել է, խնդրել, որ մայրը տուն վերադառնա:

Ի վերջո, մայրը նորից հավատացել ու 2012 հունվարի 6-ին վերադարձել է:

Հունվարի 22-ին մայրը տեսել է, որ Վահանը նորից խմած է, վախեցել է, թե կարող է կրկնել ոտնձգությունը, և փախել է տնից: Մեկ օր մնացել է հարևանի տանը, մտածել, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:

Տուժողը շեշտել է, որ իր ու ամբաստանյալի միջև երբեք սեռական հարաբերություններ չեն եղել:

Նախկինում գողության համար դատապարտված Վահանը նախաքննության ժամանակ տվել է մոր ներկայացրածին համահունչ ցուցմունքներ:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց դատավարության կողմերի ու դատարանի հարցերին ի պատասխան՝ ներկայացրել է, թե 2010 թվականին ինքը կալանավայրում է եղել, մայրը զանգահարել ու հայտնել է, թե հայրը ինքնասպան է եղել կախվելու միջոցով:

Կալանավայրից դուրս գալուց հետո փորձել է մորից պարզել հոր ինքնասպանության պատճառը: Նա խուսափել է այդ մասին խոսելուց:

Ինքը կասկածել է, թե ծնողների միջև վիճաբանություն է եղել, ինչի պատճառով հայրն ինքնասպան է եղել: Մոր և հոր հարաբերությունները լավ չէին: Մորն առաջարկել է բնակարանը վաճառել, գումար տալ իրեն, որ հոր գերեզմանը կառուցի: Մայրը չի համաձայնել: Իրենց միջև լարվածություն է առաջացել:

Իր կարծիքով՝ մայրը դրա համար է դիմել ոստիկանություն: Ինքը երբևիցե մորը դանակով չի սպառնացել, նրա գիշերանոցը չի պատռել և մնացած բաները, որ մեղսագրվել են իրեն, չի արել:

Ոստիկանությունում ցուցմունքներ է տվել բռնության ու ճնշումների ազդեցության տակ: Քննիչն էլ ասել է, թե մայրը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ինքը պնդի, որ նման բան չի եղել:

Տուժողը ցուցմունք է տվել, որ ամուսնու հետ գտնվել է վատ փոխհարաբերությունների մեջ, համատեղ չեն բնակվել: Ինքը տեղյակ չէ ամուսնու մահվան պատճառի մասին, բայց իր կարծիքով՝ որդու մեղքով է եղել:

Մոր և որդու միջև, փաստորեն, կանգնած է եղել հոր ստվերը, նրանք միմյանց մեղադրել են 2010 թվականին ինչ-ինչ պատճառով գործված ինքնասպանության համար:

Բնակարանը, որտեղ մայր ու որդի բնակվել են, սեփականության իրավունքով պատկանում է մորը և Վահանի քրոջը: Վահանը բնակարանի իր մասը մի քանի տարի առաջ նվիրատվություն էր արել մորը:

Դատարանը ամբաստանյալի պատասխանները գնահատել է որպես ոչ արժանահավատ: Նրա մեղքը հաստատված է գնահատվել հիմնականում տուժողի ցուցմունքներով և հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներով: Վկաների իրազեկության աղբյուրը եղել է տուժողը:

Ճիշտ է, գործով այդպես էլ չեն պարզվել դեպքերի կատարման կոնկրետ օրերը, չկան տուժողի պատռված գիշերանոցները, մարմնական որևէ վնասվածք, որ որդին պատճառել էր նրա նկատմամբ բռնանալու և ոտնձգելու ընթացքում, բայց ամբաստանյալի մեղքը հաստատված է գնահատվել:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է ոչ թե տուժողի որևէ մարմնական վնասվածքը, այլ՝ որ 36-ամյա ամբաստանյալն ունակ է սեռական հարաբերություններ ունենալու:

Դատանարկոլոգիական փորձաքննության համաձայն՝ Վահան Խաչատուրյանը տառապում է «խրոնիկական ալկոհոլիզմ, 2-րդ ստադիա» հիվանդությամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի:

Խաչատուրյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը սեռական ոտնձգության փորձերի համար մեղավոր է ճանաչել Վահան Խաչատուրյանին և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Ալկոհոլամոլությունից բուժելու նպատակով նրա նկատմամբ նշանակվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Ալկոհոլամոլությունից Վահան Խաչատուրյանի բուժման գործը հարազատների կողմից ավելի վաղ կազմակերպելու դեպքում, հնարավոր է, որ նման զարգացումներ չլինեին, ընտանիքն էլ, ժամանակին մտահոգվելով Վահանի ճակատագրով, այսօր մտահոգված չէր լինի իր համբավի համար:

Եթե ամենաանտանելի հանցանքի կատարման պահին ինքնակառավարումը կորցրած ու հարբած որդուն մայրը կարողացել էր, իր ասելով՝ խաբել, համոզել և փախչել նրա ձեռքից, ապա չէ՞ր կարող որդու սթափության պահին համոզել ու տանել բժշկի: Հասնել նրան, որ երիտասարդը բուժման կուրս անցնի: Կամ հենց անսթափության ու ագրեսիվության պահին համապատասխան կլինիկային ահազանգեր:

Երբ դատավճիռը ուժի մեջ մտնի, Վահանը կրի պատիժն ու դուրս գա, ո՞ւր է գնալու: Տո՞ւն: Տանը նրան արդեն դժվար թե հանդուրժեն, կասեն, թե վախենում են: Եվ այդ տանը նա բաժին չունի: Բնակարանի իր մասը ժամանակին նվեր է տվել մայրիկին: Իսկ վերջինս, երբ, իր ասելով՝ հարևանի տանը խորհել է ապագայի մասին, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:

Այս ընտանիքում ողբերգությունն ու քայքայումը սկսվել են ավելի վաղ՝ դեռ մինչև Վահանի հոր ինքնասպանությունը, մինչև Վահանի կողմից գողություն կատարելը և ալկոհոլով տարվելը: Ինչ-որ խզում է եղել, հարազատական կարևոր կապերի անվերականգնելի ու աստիճանաբար կտրատում: Եվ եկել, հասել են այսպիսի մեղադրանքով քրեական գործի հարուցմանն ու այսպիսի հանցանքի համար դատավճռի կայացմանը:

Արե՞լ է-չի՞ արել. առանց կոնկրետ ապացույցների հենց միայն նման մեղադրանք ներկայացնելը, եթե անընդունելի արարքներն իրականում չեն եղել, և, թեկուզ բռնությունների ճնշման ներքո, նման բան խոստովանելը կամ իրականում, թեկուզ ալկոհոլի ազդեցության տակ, նման բան անելը այս մարդկանց հարաբերությունները դուրս են բերում ընտանեկան շրջանակից, մայր-որդի սուրբ սիրո նախապայմանից ու դնում են բոլորովին այլ հարթության վրա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը
Ամենադիտված