Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Վիճաբանություն Սահմանադրական դատարանում

Իրավունք

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանն այսօր ՍԴ-ում, ներկայացնելով իրենց դիմումը և փետրվարի 18-ին տեղի ունեցած խախտումներն ու կեղծիքները, նշեց, որ ԿԸՀ-ն ընտրություններին արձանագրել է 71.1 տոկոս մասնակցություն, որն անհավանական թիվ է. «Սրանով ակնհայտ է, որ տեղի է ունեցել լցոնում»:

Կարեն Մեջլումյանը հայտարարեց նաև, որ նախագահի ընտրությունների արդյունքներն այսպիսով արժանահավատ չեն, սակայն դա դեռ ամենը չէ: Փաստաբանը մոտ մեկ ժամ ներկայացրեց դիմումում ներառված բոլոր խախտումները, իսկ ապա՝ բարձրագույն դատարանից խնդրեց բավարարել իրենց դիմումը:

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը բազմաթիվ հարցեր ուղղեց պարոն Մեջլումյանին: Երբ Գագիկ Հարությունյանը նկատեց այդ, պարոն Թոխյանը պատճառաբանեց. «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչով ենք զբաղվում այստեղ, քանի որ լիազոր ներկայացուցչի վկայակոչած Վարչական դատարանը իրենց հուզող բոլոր հարցերի պատասխան տվել է, իսկ մենք այդ հարցերը չենք քննարկում: ՍԴ-ն չի քննում Վարչական դատարանի որոշումների սահմանադրականությունը»:

ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանի հարցը Կարեն Մեջլումյանին վերաբերում էր նրան, թե ինչպես է պարոն Հովհաննիսյանը գնահատում իր 1009 վստահված անձանց արդյունավետությունը փետրվարի 18-ին: « Նորմալ, տարբեր իրավիճակներ են եղել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ճնշումներ են եղել: Որտեղ հնարավորություն է եղել, արդյունքները երևում են, որոնք վկայում են, որ պարոն Հովհաննիսյանը հաղթել է»,- հայտարարեց Կարեն Մեջլումյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր մյուս ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն հայտարարեց, որ որևիցե արդյունավետ մեխանիզմ չի գործել իրենց կողմից փաստարկված բողոքների վերաբերյալ. «Անվավեր ճանաչելու մասին մեր դիմումները մի շարք ընտրատարածքներ չէին ցանկանում անգամ վերցնել, մենք հետագայում քննարկելու ենք նաև ԿԸՀ անգործությունը: Բազմաթիվ դիտորդական առաքելություններ ևս դիմումներ են ներկայացրել, որոնցից որևիցե մեկին պատշաճ ձևով ընթացք չի տրվել: Դրա համար ուղղակի ծիծաղելի անընդհատ մեջբերել վստահված անձանց՝ այդ համատարած բռնությունների պարագայում»:

Տիկին Փոստանջյանը նաև նշեց, որ իրենց թեկնածուն չի կարող լինել միաժամանակ իրավապահ մարմնի ներկայացուցիչ, և նաև մասշտաբային դիմումներ ներկայացնել բոլոր ընտրատարածքների համար, բացի այդ՝ միաժամանակ գնար Կապան, միևնույն ժամանակ լինել Գորիսում և Երևանում ու ներկայացներ անվավերության մասին դիմումներ: Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող ունենալ 1988 փաստաբան՝ նման հարցերով զբաղվելու համար, նա Սերժ Սարգսյանը չէ, որ ունենա վարչական բոլոր լծակները»:

Զարուհի Փոստանջյանի արձագանքը վերաբերում էր ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի այն հարցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք իրենք չեն զբաղվել տեղում արձանագրված խախտումներով: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կոչ արեց տիկին Փոստանջյանին չշեղվել բուն թեմայից: Սա բարկացրեց Ֆելիքս Թոխյանին և փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցը Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչներին վերաբերում էր նրանց վկայակոչած Սերժ Սարգսյանի՝ նախկին թեկնածու լինելու հանգամանքին. «ՍԴ կանոնակարգով բարձրագույն դատարան կարող են դիմել ներկա, այլ ոչ թե նախկին թեկնածուները, այդ դեպքում ինչու եք եկել այստեղ ու քննում դիմում, քանի որ թե Սերժ Սարգսյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը նախկին թեկնածուներ են»: Տիգրան Մուկուչյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչների միջև վիճաբանություն եղավ: Այս մասին հայտնում է a1plus-ը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված