Փոստանջյանը միջնորդեց Սերժ Սարգսյանին հրավիրել դատարան և բացել բոլոր տեղամասերի պարկերը
Իրավունք
Այսօր շարունակվում է Սահմանդրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների լսումը: Թեկնածուները պահանջում են անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները:
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը դատարան միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով դատարան բերել բոլոր ընտրատեղամասերի պարկերը և ստուգել դրանց պարունակությունը:
«Այս միջնորդությունը որեւէ առնչություն չունի ՍԴ-ի հետ»: «Տպավորությունն այն է, որ Սերժ Թանկյանին էլ ենք հրավիրելու ՍԴ»,- կատակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Վերջինս նաև միջնորդեց դատարան հրավիրել Սերժ Սարգսյանին՝ պարզաբանումներ ստանալու ընտրությունների կազմակարպիչ լինելու հանգամանքի վերաբերյալ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անորոշ ժամանակով ընդմիջում հայտարարեց, որպեսզի քննարկեն միջնորդությունները: Վերջինս կոչ արեց կողմերին նախապատրաստվել եզրափակիչ ելույթներին, քանի որ դատարանը վճիռ կայացնելու համար ունի մեկ օր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում