Հայտնի է Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկման օրը
Իրավունք
Ինչպես Lurer.com-ը տեղեկացավ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի մամլո ծառայությունից, Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է 2013 մարտի 18-ի ժամը 16.00-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանք: Վերջինս կասկածվում է ՀՀ Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում