BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան 

Տղամարդը փորձել է սեռական հարաբերություն ունենալ եղբոր կնոջ հետ. խանգարել է կույր եղբորորդին

Իրավունք

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը Կոլյա Միրզոյանի գործով չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել: 48-ամյա Կոլյա Միրզոյանը նախկինում 8 անգամ դատապարտված է եղել: Առաջին անգամ դատապարտվել է 1978 թվականին, երբ 14 տարեկան էր: 8-րդ անգամ 9 տարի ազատազրկման է դատապարտվել 2004 թվականին՝ ավազակային հարձակման
համար: Դատվածությունները մարված չեն:

2012 թվականի օգոստոսի 10-ին Միրզոյանը ազատություն է դուրս եկել, ընտանիքին «ուրախացրել» իր վերադարձով, «պատվել» իր
ներկայությամբ և օգոստոսի 31-ին վերստին հայտնվել կալանքի տակ: Այս անգամ Կոլյան իրեն չի ծանրաբեռնել ավազակային հարձակում կամ նման «արտագնա» ծանր հանցագործություն կատարելու համար: Գործել է իր հարկի ներքո, ինքնադրսևորվել է և նորից հրաժեշտ տվել
ազատությանը: Այս մասին գրում է 1in.am–ը։

Ըստ դատավճռի՝ Կոլյան կալանավայրից դուրս գալուց հետո բնակվել է հայրական տանը՝ ծնողների, կալանավայրում գտնվող եղբոր ընտանիքի ու մահացած եղբոր որդու հետ: Տնեցիների հետ հարաբերությունները ի սկզբանե եղել են լարված: Ի լրումն ագրեսիվ պահվածքի:

Կոլյան սկսել է ոչ եղբայրաբար նայել բռնված եղբոր կնոջը: Իսկ օգոստոսի 26-ին, ժամը 20-ի սահմաններում, երբ եղբոր կինը խոհանոցում էր, տանն էլ ուրիշ մարդ չկար, Կոլյան մտել է խոհանոց, մտերմիկ զրուցել հարսի հետ:

Մեջբերում դատավճռից. «Զրույցի ընթացքում Կոլյան բռնել է եղբոր կնոջ թևից, տարել, նստեցրել պատշգամբի թախտին և սեռական հարաբերություններ ունենալու նպատակով հանել նրա վարտիքները»: Այս բարդ իրավիճակում կինը կարողացել է հրաժարվել բացակա ամուսնու ներկա եղբոր հետ սեռական հարաբերություններ ունենալուց:

Հարսին փրկել է նաև Կոլյայի մահացած եղբոր զավակի ներս մտնելը: Տղան կույր էր, նա տուն է մտել ու ձայն տվել հարսին: Կոլյան չի կարողացել հասնել սրտի ուզածին:

Երկու օր անց՝ օգոստոսի 28-ին, նորից երեկոյան նույն ժամանակահատվածում Կոլյան տուն է մտել ալկոհոլ օգտագործած վիճակում, խոհանոցում կրկին բռնեցրել հարսին ու զրույց սկսել հետը: Այս անգամ բանը «վարտիքներին» չի հասել, որովհետև հարսը սպառնացել է, թե ամեն բան կպատմի տնեցիներին: Կոլյան մոռացել է վարտիքների ձգողականության մասին, ձեռքն է առել խոհանոցային դանակը, թիկունքի
կողմից մոտեցել հարսին, «գրկել նրա որովայնի հատվածից» ու, դանակի ծայրը դնելով պարանոցին, սպառնացել, թե կսպանի, եթե նա կատարվածի մասին լուրեր տարածի: Հարսը իրական վախ է զգացել իր կյանքի համար, տեղի ունեցածը պատմել սկեսուրին:

Հարս ու սկեսուր դիմել են իրավապահներին: Հասարակության մեջ ու ընտանիքում հանգիստ կյանքից խորթացած Կոլյային վերստին առել են կալանքի տակ: Դատարանում Կոլյան իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե կալանավայրից վերադառնալուց հետո մոր վատ վերաբերմունքի պատճառով բազմիցս հայտնել է, թե ցանկանում է հեռանալ հայրական տնից ու այլևս երբեք չվերադառնալ:

Օգոստոսի 26-ին հենց այդ մասին է իրազեկել հարսին, հավաքել հագուստները, վերցրել ճամփա գնացողին անհրաժեշտ պարագաները՝ պայուսակ ու դանակ: Հարսին ասել է, թե դանակը վերցնում է անվտանգության համար:

Օգոստոսի 26-ից 30-ը մոր բողոքների հիման վրա իրեն մի քանի անգամ կանչել են ոստիկանություն: Բողոքները անհիմն լինելու պատճառով ամեն անգամ իրեն բաց են թողել: Օգոստոսի 30-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում ինքը գլուխն առել ու գյուղից ուղևորվել է Երևան:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության պետի աշխատասենյակից իրեն զանգահարել է հարսը և մեղադրել սեռական հարաբերություններ ունենալու մտադրության ու սպանելու սպառնալիքի համար:

Հետո էլ զանգել է ոստիկանության պետը և իրեն հրավիրել բաժին՝ մոր ու հարսի բողոքի կապակցությամբ: Քանի որ ինքը պատճառ չուներ թաքնվելու, իր կամքով ներկայացել է ոստիկանություն: Ինքը հարսին չի պարտադրել սեռական հարաբերություններ ունենալ, նրան սպանելու սպառնալիք չի տվել: Այդ մեղադրանքների պատճառը իրեն տնից հեռացնելն է. նրանք չէին ցանկանում իր հետ նույն հարկի տակ
ապրել: 

Կոլյան դատարանում նշել է, թե մահացած եղբոր որդին ճիշտ ցուցմունք չի տվել, նա իր ու հարսի խոսակցությունը լսել չէր կարող:
Ինչ վերաբերում է կալանավայրում գտնվող եղբորը՝ տվյալ հարսի ամուսնուն, ապա, ըստ Կոլյայի՝ երբ ինքն էր կալանավայրում, իսկ այդ եղբայրը՝ ազատության մեջ, նա «բարոյապես վատ վերաբերմունք էր ցուցաբերել» իր կնոջ նկատմամբ, ինչի պատճառով իր ու եղբոր հարաբերությունները լավ չեն:

Տուժող հարսը դատարանում ասել է, թե ցանկանում է, որ Կոլյան քրեական պատասխանատվության ենթարկվի կատարածի համար:
Կոլյային չի պաշտպանել նաև մայրը: Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Կոլյա Միրզոյանին և դատապարտել տվյալ
արարքի համար նախատեսված առավելագույն պատժի՝ 2 տարի ազատազրկման՝ նրա կողմից հանցագործությունների կատարման ռեցիդիվը համարելով առանձնապես վտանգավոր: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ից:

2012 թվականի դեկտեմբերի 25-ին, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործը հանձնվել է դատարանի արխիվ: Նախկին հանցագործություններով Կոլյա Միրզոյանը վնաս էր հասցնում օտարներին: Իսկ նրա իններորդ քրեական գործը՝ իններորդ «ալիքը», կործանիչ հարված էր ներընտանեկան, հարազատական կապերին: Հայրական տունը նրա դեմ արդեն պինդ փակել է իր դուռն ու լուսամուտը: Եվ Կոլյային «հանձնել են... կալանավայրային արխիվ». միգուցե 14 տարեկանից կալանավայրերին վարժված այս 48-ամյա տղամարդու
համար «հայրենի տուն» ասվածը ոչ թե ազատության մեջ է, այլ հենց կալանավայրային միջավայրում: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ
Ամենադիտված