Տիեզերքում չի կարելի սեքսով զբաղվել. խորհուրդ են տալիս գիտնականները
Համաշխարհային Մամուլ
Ինչպես գրում է Huffington Post-ը, գիտնականները խորհուրդ են տալիս տիեզերքում երեխա բեղմնավորել ցանկացող զույգերին զսպել իրենց կրքերը, քանի որ անօդ տարածությունում երեխա բեղմնավորել նրանց չի հաջողվի: Տիեզերքը թշնամաբար է տրամադրված երկրային սիրո հանդեպ: Ավելին, սեքսը տիեզերքում կարող է անդառնալի վնաս հասցնել մարդկային օրգանիզմին: Այս խոսքերը գիտնականներն ապացուցում են փորձարկումների միջոցով, չնայած փորձարկումներն իրականացվել են ոչ թե մարդկանց, այլ բույսերի վրա:
Բույսերի բջիջները գրավիտացիոն փոփոխությունների ընթացքում վնասվում են, ապացուցել են հետազոտողները: Մասնավորապես՝ շատ բարձր և շատ ցածր գրավիտացիան բացասաբար է անդրադառնում բույսերի բազմացման համար պատասխանատու փոշոտման սռնակի վրա:
Խողովակային ելուստը, որը ձևավորվում է արական սերմնային բջիջներից փոշեհատիկի աճի ժամանակ, խոցելի է գրավիտացիոն դաշտի առջև:
Բացի այդ, տիեզերքում սպառնալիքի տակ են գտնվում նաև ներբջջային գործընթացները: Դա հանգեցնում է այն բանին, որ աճել սկսող հյուսվածքում խանգարվում է բջջաթաղանթը:
Գիտնականների կարծիքով՝ այս ուսումնասիրությունների արդյունքենրը կարելի է հեշտությամբ կիրառել մարդու օրգանիզմի դեպքում, որի համար ներբջջային աշխատանքը շատ կարևոր դեր է խաղում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում