Washington Post-ը վճարովի է դարձնում իր հրատարակման ինտերնետ-տարբերակը
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան խոշորագույն Washington Post պարբերականը հայտարարել է 2013թ. ամռանից իր ինտերնետ-կայքի ընթերցողներից գումար գանձելու մասին:
Պարբերականի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ համաձայն մշակված պլանի՝ օգտատերերը կարող են անվճար կարդալ 20 հոդվածից ոչ ավել: Դրանից հետո ընթերցանության նյութը վճարովի կդառնա։ Սակայն Washington Post-ը դեռևս չի որոշել, թե որքան կարժենա դա:
Միաժամանակ, պարբերականի ղեկավարությունը նշել է, որ շատ ընթերցողներ կշարունակեն անվճար օգտվել կայքից: Դա վերաբերում է առաջին հերթին թերթի տպագիր հրատարակմանը բաժանորդագրված անձանց: Առցանց տեղեկությունը հասանելի կլինի նաև զինծառայողներին, ուսանողներին և դասախոսներին, ինչպես նաև պետական աշխատողներին, սակայն միայն աշխատանքի վայրում, ուսումնական և ռազմական հաստատություններում:
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Washington Post-ը վճարովի է դարձնում իր ինտերնետ հրատարակչությունը տպագիր քանակից ստացվող եկամուտների նվազման պատճառով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում