Պահանջում են ողջամիտ ժամկետում բացահայտել Հայրիկյանի մահափորձի իրական պատվիրատուին
Իրավունք
Այսօր՝ մարտի 20-ին, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրենք պետական մարմնից պահանջում են բացահայտել մահափորձը՝ իրականացնելով օբյեկտիվ նախաքննություն:
«Ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին, որի արդյունքում քաղաքական գործչի նկատմամբ իրականացվեց մահափորձ և ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»:
Փաստաբանը նկատում է նաև, որ ձերբակալված են կատարողները, սակայն դեռ չեն բացահայտվել պատվիրատուները: «Քրեական գործում կարող են լինել կատարողներ և կարող են լինել պատվիրատուներ»,-ասաց Լևոն Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքով՝ ողջամիտ ժամկետ ասելով՝ հասկանում են 3 ամիս, 6 ամիս:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում