Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների գործի վճռաբեկ բողոքը
Իրավունք
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը հայտնում է.
«Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի և մյուսների (հայտնի է որպես՝ ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը»:
Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրգործ հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։
Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։
ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման։
Քաղբանտարկյալների գործով դիմում էր ներկայացվել Վճռաբեկ դատարան։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում