Կորեայում աղջիկը շերեփուկներ է մտցրել ինքնաթիռ՝ պահելով դրանք բերանում
Համաշխարհային Մամուլ
Հարավային Կորեայի բնակչուհիներից մեկն այն աստիճան չի ցանկացել հրաժարվել իր չինացի ընկերոջ նվիրած շերեփուկներից, որ որոշել է դրանք օդանավակայանում տեղափոխել բերանի մեջ պահած. գրում է Shanghaiist-ը:
Աղջիկը մոռացել էր ուղեբեռի մեջ հանձնել ջրով լի տարայով տեղափոխվող շերեփուկներին, և երբ տերմինալի աշխատակիցները հայտնաբերել են նրա ձեռքի պայուսակում ջրով լի ամանը, պահանջել են կամ դուրս նետել այն կամ խմել միջի ջուրը: Աղջիկն առանց տատանվելու ընտրել է երկրորդ տարբերակը, ընդ որում, ջրի հետ խմելով նաև ջրում լողացող շերեփուկներին՝ նա կուլ չի տվել դրանց, այլ պահել է բերանում: Երբ աղջիկը դատարկել է բերանում պահվող ջուրը դույլի մեջ, աշխատակիցները հայտնաբերել են նրանում լողացող շերեփուկներին: Ի բարեբախտություն աղջկա առողջության՝ նրան չեն թույլատրել շերեփուկները բերանում օդանավ նստել:
Դեռևս հայտնի չէ, թե սպառնում է արդյոք նրան որևէ տուգանք նման տարօրինակ վարքի համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում