Թալիբները ահաբեկչություն են պատրաստում Պակիստանի նախկին նախագահի դեմ
Համաշխարհային Մամուլ
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակում են պատրաստում Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ, ով պլանավորում է կիրակի օրը Դուբայից վերադառնալ հայրենիք: Ինչպես գրում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Էհսանուլլահ Էհսանին, նրանք պատրաստվում են պայթեցնել նախկին նախագահին:
Ահաբեկչական գործողությունը պլանավորում է իրականացնել ահաբեկիչների խմբավորումները նախապատրաստող Պակիստանի Զինված ուժերի նախկին զինծառայող Ադնան Ռաշիդը, ով 2003-ին մեկ անգամ արդեն Պակիստանի նախագահ Մոշարաֆի նկատմամբ չհաջողված մահափորձ էր իրականացրել և ռազմական տրիբունալի կողմից մահվան դատապարտվել: Սակայն 2012թ. ապրիլին նրան հաջողվել էր փախչել բանտից:
Ադնանը հայտարարել է, որ Մուշարաֆին ոչնչացնելու համար հատուկ ահաբեկչական ստորաբաժանում է ստեղծվել:
Մուշարաֆը, ով իր հայրենիքում մեղադրյալ է ճանաչվել մի քանի դատական գործերում, մտադիր է վերադառնալ Պակիստան տարիներ անց, որպեսզի մասնակցի երկրում մայիսի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում