Ախ, ա՛յդ «Օդնոկլասսնիկի»-ն...
Իրավունք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկինում դատվածություն չունեցող Մարիամ Հ-ի և Արմեն Հ-ի դեմ հարուցված քրեական գործը:
Այսպես, Մարիամ Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. օգոստոսի 2-րդ կեսին նախնական համաձայնության գալով Արմեն Հ-ի հետ Էլմիրայի (անունը փոխված է) նկատմամբ շորթում կատարելու վերաբերյալ՝ այդ նպատակով համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիք են ներկայացրել Էլմիրային, որի դիմաց պահանջել և ստացել են խոշոր չափի գումար:
Գործում որպես իրեղեն ապացույց ճանաչվել է 1700 ԱՄՆ դոլար թղթադրամները, պլանշետային համակարգիչը, գաղտնալսումների նյութերը, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նմուշները, բջջային հեռախոսները, բանալիները, բանկային քարտը, ավտոմեքենայից հայտնաբերված դրամապանակը:
Որպես խափանման միջոց գործով երկու մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորումը, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում