Բորիս Բերեզովսկու ընկերը հայտարարել է, որ նրան խեղդամահ են արել. The Guardian
Համաշխարհային Մամուլ
Օրերս մահացած Բորիս Բերեզովսկու ընկերներից մեկը հայտարարել է, որ գործարարի դիակի կողքին շարֆ է հայտնաբերվել՝ դրանով ենթադրելով, որ ռուս օլիգարխին խեղդամահ են արել. երկուշաբթի օրը գրում է The Guardian-ը:
Ինչպես պարբերականին տեղեկացրել է վախճանված գործարարի ընկեր Նիկոլայ Գլուշկովը, Բերեզովսկու նախկին կնոջը՝ Գալինային, ում պատկանում է այն տունը, որտեղ հայտնաբերվել է մահացածի դիակը, թույլ են տվել մոտենալ դեպքի վայրին, և կնոջ խոսքերով՝ գործարարի դիակի կողքին նա շարֆ է հայտնաբերել:
Գլուշկովը The Guardian-ին հայտարարել է, որ Բերեզովսկին խեղդամահ է արվել, ընդ որում, նշելով, որ ինքը բացառում է ինքնասպանության տարբերակը:
Նշենք, որ ավելի վաղ The Sunday Times պարբերականը հայտնել էր, որ շաբաթ օրը վախճանված Բորիս Բերեզովսկու մոտ ախտորոշվել է կլինիկական դեպրեսիա՝ 2012-ին միլիարդատեր Ռոման Աբրամովիչի դեմ ներկայացրած հայցը պարտվելու արդյունքում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում