Գոմեշի մսի գործով քննության շրջանակներն ընդլայնվում են
Իրավունք
ՀՀ Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ քր. օր-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ):
Մինչ այդ, 29.08.2012թ. ձերբակալվել, այնուհետև, ՀՀ քր.օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) մեղադրանքով կալանավորվել է «Ա.Օհանջանյան» ՍՊԸ տնօրենը:
Դեռևս 21.02.2013թ. և 22.02.2013թ. ձերբակալվել, անուհետև կալանավորվել են, համապատասխանաբար, N զորամասի հրամանատարը (կոչումով փոխգնդապետ) և նրա նյութատեխնիկական գծով տեղակալը (կոչումով մայոր): Միաժամանակ, նույն քրեական գործով, որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին է ընտրվել և մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի պահեստարանի պետին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում