Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հայհոյանքներ տվողին բերման են ենթարկել
Իրավունք
Մարտի 23-ին` ժամը 18.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին՝ հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարություն էր տարածել, որով ոստիկանությանը կոչ էին անում անհապաղ բացահայտել կարգազանցի ինքնությունը, ինչպես նաև հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում