Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ 

Փողերի լվացում, օֆշորային գործարքներ. «Նաիրիտի» կաուչուկի փողերը հոսել են հայ և ռուս պաշտոնյաների գրպանները

Իրավունք

«Նաիրիտը» իր աշխատողներին չի կարողանում աշխատավարձ վճարել, որովհետեւ գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ համաձայնության գալով, կաուչուկը էժան գնով ձեռք էր բերում գործարանից ու կրկնակի, երբեմն նաեւ եռակի գնով վերավաճառում: Վահան Մելքոնյանի՝ օֆշորում հիմնադրած «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ն տարբեր տարիներին ձեռք է բերել 10 հազար տոննա կաուչուկ: Վահան Մելքոնյանը գործարանից կաուչուկը ձեռք է բերել տոննան 2400 դոլարով, իսկ վաճառել է 4100-7800 դոլարով: Նվազագույնը նա այս գործարքից աշխատել է 25 մլն դոլար, թե դրանցից հայ եւ ռուս պաշտոնյաներին որքան է վճարել, կարող է ասել միայն ինքը՝ Վահան Մելքոնյանը: Իսկ ինչպես է վճարել Վահան Մելքոնյանը, կանխի՞կ, թե՞ այդ պաշտոնյաների օֆշորում բացած բանկային հաշիվներին փոխանցումներով:

Պաշտոնյաները ոչ միայն մսխել են «Նաիրիտ գործարանի» աշխատեցնելու համար ստացած վարկերը, այլեւ ամեն ինչ արել են, որպեսզի գործարանը չաշխատի: «Նաիրիտի» արտադրած կաուչուկը մեծ պահանջարկ ուներ Ռուսաստանում, նախկին սոցլագերի երկրներում, Միացյալ Նահանգներում եւ այլուր: Հիմա այդ շուկան գրավել է գերմանական հայտնի մի ընկերություն: Իսկ գուցե հայ պաշտոնյաների վերջնանպատակը հենց դա է եղել: Ոչ մի կառավարություն իր արտադրած ապրանքի իրացման շուկան հենց այնպես չի հանձնում ինչ-որ ընկերության:

Ինչպես է իրացվել կաուչուկը

«Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն, Միջպետական բանկի հայաստանյան այժմյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը հրաժարվել է պատասխանել «Հետքի» հարցերին: Հեռախոսազրույցի ընթացքում նրան ասացինք, որ հարցերը վերեբերում են ոչ միայն «Նաիրիտ գործարանին», այլեւ իր անվամբ օֆշորում գրանցված ընկերերություններին: Վ. Մելքոնյանն ասաց, որ իր անձի մասին մենք որևէ ինֆորմացիա ունենալ չենք կարող և վստահորեն շեշտեց. «Ես օֆշորներում գրանցված ընկերություններ չունեմ»: Մինչ այդ ընկերություններին անդրադառնալը ներկայացնենք մեկ դրվագ ևս «Նաիրիտ գործարանի» սնանկացման պատմությունից:

2005 թվականից մինչև 2007 թ. փետրվար «Նաիրիտ գործարանի» կաուչուկն իրացնելու բացառիկ մենաշնորհը «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ինն էր: Այսինքն' «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ն «Նաիրիտ գործարանի» արտադրած կաուչուկը իրացնող միջնորդ կազմակերպությունն էր, և գործարանը որևէ ընկերության անմիջական վաճառք իրականացնելու իրավունք չուներ: «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, որն այդ տարիներին ղեկավարել է գործարանը, ասում է, որ «Ինտերկաուչուկին» այդ ընթացքում գործարանը վաճառել է շուրջ 10 հազար տոննա կաուչուկ՝ տոննան 2400 դոլարով (24 մլն դոլար): Կա մի ուշագրավ փաստ «Ինտերկաուչուկի» ֆինանսական հաշվետվություններում այս գործարքները չեն երևում: Սա նշանակում է, որ կաուչուկի վաճառքը իրականացվել է այլ ընկերությունների միջոցով:

Գործարանի վաճառքից հետո՝ 2007-ից «Նաիրիտի» կաուչուկն իրացրել է 90 տոկոսի բաժնետերը՝ Rhinoville Property Limited-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում գործող «Ռայնովիլ» և «Նաիրիտ» ՍՊԸ-ների միջոցով:

Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը վկայում են, որ «Ինտերկաուչուկը», այնուհետև նաև «Ռայնովիլը», գործարանից գնած կաուչուկը զգալիորեն թանկ վերավաճառել են. Ռուսաստանի Դաշնության «Վիմպել» ընկերությունը, ՌԴ Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը», ՌԴ Օրենբուրգի «ՕՌՏ» ՓԲԸ-ն կաուչուկը գնել են հետևյալ գներով.

«Ես նախարարին ասացի' կարող եմ ծախել ավելի լավ պայմաններով: Հենց պայմանագիրը կապեցի, փողերը ստացա, ուզում էի առաքումը կազմակերպել, նախարարը զանգեց, ասաց՝ առաքում չանես: Ասի՝ բա էսքան վնասներ ենք կրելու, ասաց՝ ոչինչ, դու դրա հետ գործ չունես: Մի շաբաթ հետո գործարանը վաճառեցին «Ռայնովիլին»»,- հիշում է գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Որոշ ժամանակ հետո Կարեն Իսրայելյանին ազատել են աշխատանքից:

Վահան Մելքոնյանի օֆշորային ընկերությունը

«Նաիրիտ գործարանի» վաճառքի և վարկային պատմության մեջ բազմաթիվ օֆշորային ընկերություններ կան, որոնց բաժնետերերը կրկին օֆշորային ընկերություններ են, վերջիններիս բաժնետերերը նույնպես օֆշորային ընկերություններ են եւ այդպես շարունակ օֆշորների ձգվող մի շղթա էր սպասարկում նախկինում կաուչուկ արտադրող այդ հսկան: Բնականաբար սա արել են հետքերը վերացնելու, հանցավոր գործունեությունը թաքցնելու համար:

Նմանատիպ մի ընկերություն է նաև «Ինտերկաուչուկը», որը գրանցված է Ուելսում (Անգլիա), որի մասին տվյալներ ստանալու հարցում մեզ աջակցեցին արտասահմանցի մեր գործընկերները: «Ինտերկաուչուկը» հիմնադրվել է 2005-ի փետրվարին, 2011-ի փետրվարին' լուծարվել: Ընկերության բաժնետեր-ընկերություններն են.

Charrydale Limited՝ 40 %-ի բաժնետեր

Lankwood Finance Limited՝ 10 %-ի բաժնետեր

Egler Corporation՝ 50 %-ի բաժնետեր

Charrydale Limited-ը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, բաժնետերը գործարանի նախկին տնօրեն, այժմ Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանն է:

Lankwood Finance Limited-ը նույնպես գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, և բաժնետերը կրկին Վահան Մելքոնյանն է:

Egler Corporation-ը գրանցված է Բելիզում, բաժնետերերին դեռևս չենք պարզել, սակայն, ամենայն հավանականությամբ, սա էլ Միջպետական բանկի նախագահի նախկին տեղակալ Ս. Կուլիկովինն է:

Ընկերության ռեգիստրի տվյալներով' Վահան Մելքոնյանին պատկանող Charrydale Limited ընկերությունը 120 բաժնետոմսի սեփականատերն է, նրա երկրորդ ընկերությունը' Lankwood Finance Limited-ը՝ 30, երրորդ բաժնետերը՝ Egler Corporation-ը 150 բաժնետոմս ունի:

Վահան Մելքոնյանը հետագայում ինչ-որ բան չի կիսել մյուս բաժնետեր ընկերության՝ Egler Corporation-ի հետ, և իր երկու ընկերություններով դատական վեճի մեջ է մտել երրորդ ընկերության հետ՝ «Ինտերկաուչուկում» իրենց ունեցած բաժնետոմսերի բաշխման և տնօրենների նշանակման անհամաձայնության հարցով: Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի վերին ատյանի դատարանի դատավորի ( Jules Sher QC-ի) դատավճռում, որը մեզ տրամադրել է դատական նշյալ կառույցը (High Court of Justice, Chancery Division):

«Ինտերկաուչուկը» մի քանի տնօրեններ է ունեցել, որոնցից է նաև Միջպետական բանկի նախկին աշխատակից Տատյաննա Սերբկովան: Նա 2005-ի փետրվարի 18-ից մինչև 2007-ի սեպտեմբերից 21-ը եղել է «Ինտերկաուչուկի» տնօրենը, այնուհետև նրան հեռացրել են' նշանակելով Ալեքսանդր Եգելսկիին, իսկ 2008-ի հունվարի 18-ին նշանակվել է Սերգեյ Սկլյարովը: 2009-ին տնօրեն է եղել Աշոտ Փաշինյանը:

Մեզ հաջողվել է կապ հաստատել «Ինտերկաուչուկի» նախկին աշխատակիցներից մեկի հետ: Նա «Հետքին» տեղեկացրել է, որ «Ինտերկաուչուկի» հաշվիները վերահսկում էր Վահան Մելքոնյանը: Նա հաստատեց նաեւ, որ «Ինտերկաուչուկում» մասնաբաժին ուներ նաև Ս. Կուլիկովը: Նա չի բացառել, որ այս գործարքներից իր բաժինն էր ստանում նաև Միջպետական բանկի նախկին նախագահ Անատոլի Տուրկաձեն: Ըստ նույն աղբյուրի' «Նաիրիտի» գործարքներից օգտվել են ոչ միայն հայ, այլև ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միջպետական բանկի նախագահի նախկին տեղակալ Սերգեյ Կուլիկովի մասնակցությունն ակնհայտ է, քանզի ընկերության տնօրեն եղել է նաև Աննա Բարիսովնա Կուլիկովան՝ Սերգեյ Կուլիկովի կինը: Այդ փաստն արձանագրված է մի փաստաթղթում. 2006-ին «Ինտերկաուչուկը» Ռուսաստանի թոշակային հիմնադրամին վճարում է կատարել, իսկ վճարումն իրականացվել է Կուլիկովա Աննա Բորիսովնայի անվամբ' որպես ընկերության ղեկավար:

«Պատահական» զուգադիպություններ

Վահան Մելքոնյանը, պարզվում է, մասնագիտացած է օֆշորային ընկերությունների մեջ: Ավելին, նա իր երկու որդիների հետ Հայաստանում հիմնադրել է «Էմ-Վի-Էմ քոնսալթինգ քամփնի» ընկերությունը, որն իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ է մատուցում: Ընկերության գլխավոր տնօրենը Վահան Մելքոնյանի ավագ որդին է' Սամսոն Մելքոնյանը: Ընդ որում, այս ընկերությունը մասնագիտացած է օֆշորում ընկերություններ գրանցելու խորհրդատվության մեջ, որի համար իրենց կայքում հատուկ բաժին են հատկացրել՝ համապատասխան գնացուցակով:

«Նաիրիտի» վարկային պատմության մեջ դերակատարություն ունեցող օֆշորային ընկերությունների մասին տեղեկություններ հայթայթելիս մի քանի ակնհայտ զուգադիպություններ են հանդիպում, որից կարելի է եզրակացնել, որ բոլոր ընկերություններն իրար հետ սերտորեն կապված են, և «Նաիրիտի» սնանկացումը չէր կարող պատահական լինել այս ամենի ֆոնին: Օրինակ՝ «Ինտերկաուչուկում» որպես քարտուղարություն իրականացնող կազմակերպություն նշվում է Cls Secretaries Ltd ընկերությունը, որը նույն ֆունկցիան ստանձնել է Rhinoville Property Limited, վերջինիս բաժնետեր ընկերություններում' Drayton Finance Limited -ում և Latheron Properties Limited-ում:

«Ինտերկաուչուկի» գրանցման հասցեն համընկնում է Latheron Properties Limited-ի գրանցման հասցեի հետ: Եվ կարևոր մի փաստ, այս ընկերությունների գրանցումն ու փաստաթղթային բոլոր գործարքներն արվել է բրիտանական G.S.L. Law & Consulting (UK) Limited ընկերության միջոցով, որի գրանցված հասցեն էլ համընկնում է Rhinoville Property Limited-ի գրանցման վայրի հետ: G.S.L. Law & Consulting (UK) Limited-ի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի Դաշնությունում, Կիպրոսում, Նիդեռլանդներում, Վիրջինյան կղզիներում: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերից երևում է, որ այս ընկերությունների գրանցման, հետագա վճարումների և մի շարք այլ հարցեր լուծվել են նաև ՌԴ-ի մասնաճյուղի միջոցով: Իսկ Վահան Մելքոնյանի կապը Մոսկվայի հետ շատ սերտ է, և այցելություններ ՌԴ նա հաճախ է կատարում:

Եվ վերջապես, Rhinoville Property Limited ընկերության 2010 թ.-ի ֆինանսական հաշվետվությունում հիշարժան մի կարևոր փաստ կա, որն ակնհայտ է դարձնում «Նաիրիտ գործարանի» 90 տոկոսի բաժնետեր հանդիսացող Rhinoville Property Limited-ի, մյուս օֆշորային ընկերությունների և Վահան Մելքոնյանի կապն այս ամենում:

Ըստ հաշվետվության՝ հաշվետու տարում շուրջ 8.8 մլն դոլար դուրս է գրվել Վահան Մելքոնյանի երկու ընկերություններին, մեկ այլ ընկերության (19 հազար դոլար) և Աշոտ Փաշինյանին, համապատասխանաբար'

Charrydale Limited՝ ավելի քան 8 մլն դոլար

Lankwood Finance Limited՝ 600 հազար դոլար

Աշոտ Փաշինյանին՝ ավելի քան 30 հազար դոլար

Հաշվետվությունից պարզվում է, որ Rhinoville Property Limited-ը վերոնշյալ գումարը պարտք է տվել այս ընկերություններին և Աշոտ Փաշինյանին, և քանի որ արդեն ավարտվել է վերադարձման ժամանակը, Rhinoville Property Limited-ն այլևս ակնկալիք չունի, որ նշված գումարները կվերադարձվեն, ըստ այդմ՝ որոշել է «նվիրել» այդ գումարները վերոնշյալ կազմակերպություններին ու անձին և դուրս է գրել դրանք իր հաշվից:

Ինչպես արդեն նշել ենք, Աշոտ Փաշինյանը եղել է «Ինտերկաուչուկի» տնօրենը 2009-ի նոյեմբերից, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ «Ինտերկաուչուկն» իր՝ «Նաիրիտ գործարանի» կաուչուկի իրացման ֆունկցիան չէր կատարում, շարունակում էր իրավաբանորեն գոյություն ունենալ և գործարքներ կատարել:

Շարունակելի

Hetq.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը
Ամենադիտված