ԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցեր Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Թրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարով Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքները Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Իրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսով Պուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Արաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներին Սերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ Վուչիչ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալը 

Պոռնկությամբ զբաղվելը 1000 դրամ միջնորդավճար է պահանջում

Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանում Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, դատավորներ Կարինե Ղազարյանի և Հենրիկ Տեր-Ադամյանի մասնակցությամբ ավարտվեց ամբաստանյալ Անահիտ Սարգսյանի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2010 թվականից մինչև 2012 թվականի օգոստոսի 25-ը, որպես ադմինիստրատոր աշխատելով Գյումրիի «Լիբերտա» հյուրանոցային համալիրում, Սարգսյանը մի քանի մարմնավաճառների պարբերաբար հյուրանոց է հրավիրել և սենյակներ տրամադրել:

Նա նպաստել է այդ մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն և յուրաքանչյուր հաճախորդի համար հազարական դրամ միջնորդավճար է ստացել: Այս մասին գրել է 1in.am-ը։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հարություն Մովսեսյանի նախագահությամբ 2012 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով «Ղազարյանների Լիբերտա» ՍՊԸ-ին պատկանող «Լիբերտա» հյուրանոցի ադմինիստրատոր, 44-ամյա Անահիտ Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել 3 տարի ազատազրկման՝ զրկելով սպասարկման ու ծառայություններ մատուցելու ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով:

Այս մարզում, երևում է, բավական խստահայաց են պոռնկությամբ զբաղվողների համար նպաստավոր պայմաններ ապահովողների նկատմամբ: Սակայն

Անահիտ Սարգսյանին տեսնողը չէր ասի, թե միամիտ այդ կինը հավակնություն կարող էր ունենալ ներկայումս կամ էլ երեք տարի ազատազրկում կրելուց հետո որևէ «ղեկավար պաշտոն» զբաղեցնել, այն էլ՝ սպասարկման ու ծառայություններ մատուցելու ոլորտում: Հավաքարարի աշխատանքն էլ իր համար բարեբախտություն էր համարում և զարմանում, որ հյուրանոցի տիրոջը ծառայելու համար իրեն դատել էին, քիչ է, դեռ երեք տարի էլ ազատազրկում էին նշանակել:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել հենց պարզամիտ ամբաստանյալը՝ խնդրելով պայմանական դատապարտություն կիրառել իր նկատմամբ, չազատազրկել:

Վերաքննիչ դատարանում իր բողոքի հիմնավորման ժամանակ Անահիտ Սարգսյանը հռետորական հարց հնչեցրեց. «Ես ո՞վ եմ, որ առանց հյուրանոցի տիրոջ թույլտվության մարմնավաճառի կանչեի: Ինձ ասում էին՝ զանգի, ես էլ զանգում էի: Ես շատ եմ զղջում, վատ բան եմ արել ու ինձ մեղավոր եմ ճանաչում»:

Առանց պաշտպանի, ինքնուրույն իր պաշտպանությունը ստանձնած, իրավական ոլորտից ոչինչ չհասկացող Անահիտը ժողովրդական լեզվով ներկայացրեց, որ վատառողջ է. «Աջ ձեռքս, ամբողջ աջ կողմս չի աշխատում... Կարող եմ ձեռքս ցույց տալ»:

Դատավորի հումորային հարցին, թե ո՞ր ձեռքով է ամբաստանյալը զանգել մարմնավաճառներին, նա պատրաստակամորեն պատասխանեց՝ ձախ ձեռքով: Ամուսինը մահացել էր երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ին: Երկու երեխայի հոգսը մնացել էր Անահիտի ուսերին: Մի երեխային ամուսնացրել էր, իսկ մյուսը հիվանդ է՝ վատ տեսողություն ունի, անկարող է աշխատել:

Անահիտ Սարգսյանն իր վատառողջությունը հաստատող բժշկական թղթեր էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան: Հին բժշկական թղթերը վկայում էին, որ այս կինը լուրջ հիվանդություններ ուներ, սակայն ներկա պահին նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ չկար:

Վերաքննիչ դատարանը որոշեց ժամանակ տալ դեռևս ազատության մեջ գտնվող ամբաստանյալին, որ նա մեկ անգամ ևս բժշկական հետազոտություն անցնի ու տեղեկանք ներկայացնի իր ներկա առողջական վիճակի վերաբերյալ:

Դատարանը ստիպված եղավ երկու անգամ հետաձգել նիստը, որովհետև Անահիտ Սարգսյանը խուսափում էր հետազոտվելուց, ասում էր, թե դրա համար գումար պիտի ծախսի, սակայն փող չունի:

Վերջապես այսօր նա վերաքննիչ դատարան ներկայացրեց օրերս անցկացված բժշկական հետազոտության վերաբերյալ տեղեկանք, որտեղ նշված էր ախտորոշումը: Իմ հարցին ի պատասխան՝ Անահիտ Սարգսյանն ասաց. «Հա, ստուգվեցի: Դե, հիվանդ եմ, ճառագայթ պիտի ստանամ: Չգիտեմ էլ, թե ինչքան կապրեմ»,- ու սկսեց արտասվել:

Մինչ ամբաստանյալն արտասվում էր, դատավորները խորհրդակցում էին խորհրդակցական սենյակում: Ապա դուրս եկան ու հրապարակեցին որոշումը. ամբաստանյալի վերաքննիչ բողոքը բավարարվեց. նրա նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, սահմանվեց 3 տարի փորձաշրջան:

«Հասկացա՞ք»,- հրապարակումից հետո հարցրեց նախագահողը: «Չէ»,- անհամարձակ պատասխանեց ամբաստանյալը:

Եվ դատավորը բացատրեց, որ նրան երեք տարով չեն ազատազրկի, ճիշտ է, բայց երեք տարի նա պարտավոր է լինելու օրենքը չխախտել, հակառակ դեպքում նոր արարքի համար նշանակվելիք պատժին կգումարվի այս դատավճռով սահմանված երեք տարի ազատազրկումը:

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ, հարգելի դատարան: Խոստանում եմ, որ էլ երբեք նախկին գործը չեմ անի, գիտեմ, որ վատ բան եմ արել, էլ չեմ անի, խոստանում եմ...»,- Անահիտ Սարգսյանը աշակերտի նման խոստումներ էր տալիս:

«Հնարավոր է, որ դատախազը բողոքարկի, մեր որոշումը ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց»,- պաշտպան չունեցող կնոջ ոգևորությունը փորձեց իրականությանը համապատասխանեցնել դատավորը:

«Չէ, չի բողոքարկի, ինչո՞ւ պիտի բողոքի»,- համոզված զարմացավ միամիտ կինը և բարձր տրամադրությամբ մեկնեց Գյումրի: Դեռ «ճառագայթ էլ պիտի ստանար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՀրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել էԹրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասինԳազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվելԻրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսովՊուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքինՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումըԱրաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներինՍերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ ՎուչիչՀայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալըԲիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը«Գագոն ե՞րբ է գալու». Անահիտ Ծառուկյանը երեխաների կարոտի մասինՍահմանափակում են բանկային քարտերի քանակը․ ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր 20-ից ավելի քարտ ունենՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի․ հարյուրավոր զբոսաշրջիկներ դեռ կապի դուրս չեն եկելԿրեմլը Փաշինյանին կոշտ ուղերձ է հղել․ Իրանն արգելափակել է ՀորմուզըՌուսաստանում մեկ օրում մարվել է 22 անտառային հրդեհԵթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը․ Փեզեշքիան«Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայումՎուչիչը Մլադիչի մահից հետո մեղադրել է ՄԱԿ-ի դատարանին «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջԱմերիկացի լրագրողը նշել է Զելենսկուն «կանգնեցնելու միակ միջոցը»Կիևի մերձակայքում հարվածների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հարյուրավորները տարհանվել ենՉինաստանում չեն ցուցադրվում Տիբեթի ջրհեղեղի կադրերը․ զոհերի մասին տեղեկությունները սահմանափակ ենՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով»Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվումՌԴ ԱԳՆ․ Ուկրաինան խախտել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների մորատորիումըՆախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանը․ ԿԳՄՍՆՎեհափառ Հայրապետի դատավարությունը Հայաստանի համար ամենավտանգավոր դատն է․ Տեր ՀարությունԱրտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնումԱվտովթար՝ Երևանում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն բախվել է երկու «Toyota»-ներիՎրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով» հետախուզվող Ադրբեջանի քաղաքացինԱՄՆ փոխգնդապետը հայտարարել է, որ Ռուսաստանին ռազմական ճանապարհով հաղթել հնարավոր չէԱրմեն Սիմոնյանն ազատվել է ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնիցԹբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes»Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԱրմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՆեպալում ջրհեղեղների հետևանքով 616 մարդ զոհվել է, 2500-ը՝ անհետ կորելԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումՆելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
Ամենադիտված