Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ 

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ հայցադիմումը քննվեց դատավորի «առողջության հաշվին»

Իրավունք

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումը երեկ բավական թեթեւ մթնոլորտում քննվեց՝ նույնիսկ դատավորի «առողջության հաշվին»:

«Գուցե չկարողանանք երկար նիստ անել, կներեք, ես հարբուխ եմ, հարբուխ»,-ասաց նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանը՝ հայտարարելով, որ բավարարում է «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը եւ լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը հանում է:

Դրանից հետո դատավորը սկսեց հարցուպատասխանի միջոցով պարզել, թե օլիգարխ Խաչիկ Խաչատրյանն ինչ չափով եւ որ բառերից է վիրավորվել:

Դատավոր. Խնդրեմ, ասե՞ք՝ ինչ եք ուզում դատարանից, «Ժողովուրդ» օրաթերթից:

Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Հայկ Եգանյան. Զրպարտչական ենք համարում ԵԹՖ-ի կողմից ժամկետանց ձու վաճառելու, դրա պատճառով Խաչիկ Խաչատրյանին տուգանելու մասին արտահայտությունները. «Ժամկետանց ձվերի առաքումը հրահանգվել է իրացնել երեկոյան ժամերին»:

Դատավոր. Սրանք զրպարտություն են՝ ուղղված ո՞ւմ:

Հ. Ե. Խաչիկ Խաչատրյանին եւ ԵԹՖ-ին:

Դատավոր. Խաչիկ Խաչիկյանին տուգանելու հարցը համարում եք զրպարտությո՞ւն: Հրահա՞նգն էլ հասկացավ դատարանը:
Հ. Ե. Խաչիկ Խաչատրյան, հարգելի դատարան: Նաև ժամկետանց ձվերի մասը:

Դատավոր. Այո, բա որ այդ ձուն ժամկետի մեջ լիներ, հիմա այսքան բան կլինե՞ր: Բա որ ժամկետանց չլիներ, կուտեինք, կվերջանար, կգնար: Փաստորեն, զրպարտություն է, որ գիշերով, գյոզերով տարել, հանձնել են խանութներում: Հիմա գրողի տարած ժամկետանց ձվերի վեճն է այստեղ: Հիմա ես տեսնում եմ ձեր հայցով, որ գործարար համբավը երկու դրվագով է շոշափվում: Ասե՛ք, որն է վիրավորանքը: Կարո՞ղ է դա էլ եք վրիպել: (Ընթերցում է հայցը, որտեղ չկա վիրավորանքի մասին որեւէ բառ):
Հ. Ե. Վերջի՞ն մասը կարդացեք:

Դատավոր. Գրել եք, որ հեղինակը, Խաչիկ Խաչատրյանից ստանալով համապատասխան պարզաբանում, օրաթերթի վերջնամասում գրել է, թե «մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»: Օրաթերթի վերջնամասն ի՞նչ է:
Հ. Ե. Հոդվածի վերջնամասում: Մենք մեր առարկությունների մեջ ուղղել ենք:

Դատավոր. Դե որոշում կայացրեք, որ վրիպակներն ուղղեք: Հիմա ասում եք՝ «մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում», այսինքն՝ լրագրողը մնացել է իր կարծիքին. սա վիրավորա՞նք է:

Հ. Ե. Մենք այդ արտահայտությունը դիտարկում ենք որպես Խաչատրյանին սուտ տվյալներ ներկայացնող:

Դատավոր. Էսպես անենք: Դուք գրել եք օրաթերթի վերջնամաս: Հիմա ենթադրենք, որ դա հոդվա՞ծը նկատի ունեք: Կամ որ ասում եք, վիրավորանք, հիմա էլի՞ ենթադրենք, որ նաեւ վիրավորանքի պահանջ եք ներկայացրել: Վիրավորանքի պահանջ չկա ներկայացված:

Հ. Ե. Մենք կավելացնենք:

Դատավոր. Դուք ենթադրում եք, որ օրաթերթը Խաչիկ Խաչատրյանին սուտասան է հանել: Նույն ձեւով էլ ենթադրելով, հայցադիմումում պահանջ չեք ներկայացրել: Ձեզ մոտ ամբողջությամբ գնում է գործարար համբավ: Պատիվ-արժանապատվության հարց էլ չկա առաջ քաշած: Վիրավորանքի համար էլ չկա պահանջ, թե ինչքան տուգանք եք ակնկալում: Դատարանը ձեզ ինչքա՞ն ժամանակ տա, որ ներկայացնեք:

Հ. Ե. Դատարանի հայեցողությանն ենք թողնում: 1 օրն էլ բավական է:

Դատավոր. Լավ, է՛, վրիպակ թույլ կտաք: Դատարանը ձեզ ողջամիտ ժամկետ կտա:

Դատական նիստի ընթացքում «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչն ասաց, որ հայցադիմումում առկա պահանջները տարբերվում են առարկությունների մեջ գրված տեքստից: Նշանակում է, որ հայցվորը հայցապահանջը հստակեցրել է: Բայց ՀՀ քաղ. օրենսգրքի 32 հոդվածը նախատեսում է. եթե հայցվորը փոխում է հիմքն ու առարկան կամ պահանջի չափը, ապա կարող է փոխել: Հստակեցում տերմին գործողություն չունի օրենսգրքով:

Դատավոր. Հայցվո՛ր կողմ, ինչը պարզ չէր, որ ուզում եք փոխել:

Հ. Ե. Մեր պահանջը վերաբերում է «Ժողովուրդ»-ին եւ Սոնային, որպեսզի հերքի:

Դատավոր. Պահանջները որ գրում էիք, Սոնան վրիպել է: Հիմա հասկացել են, դրա համար պահանջը հստակեցնելով, ուղղել են: Վրիպակ է եղել:

Հ. Ե. Ենթադրենք:

Դատավոր. Հիմա ուղղել եք, պահա՞նջ եք ներկայացրել Սոնային:

Հ. Ե. Այո:

Հիշեցնենք, որ Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով 6.2 մլն դրամ է պահանջում «Ժողովուրդ» օրաթերթից:

Իսկ վիճահարույց հրապարակումը՝ այստեղ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը
Ամենադիտված