Դիահերձումը ցույց է տվել, որ Բերեզովսկու կողը կոտրված է եղել
Համաշխարհային Մամուլ
Բորիս Բերեզովսկու մարմնի դիահերձումը ցույց է տվել, որ հանգուցյալ օլիգարխի մոտ կոտրված է եղել կողը. գրում է Guardian-ը՝ հղում կատարելով Բերեզովսկու ընտանիքի անդամների հայտարարությանը:
Ինչպես գրում է պարբերականը, հանգուցյալի մարմնի վրա կապտուկներ չեն եղել: Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, հայտնի էր դարձել Բրիտանիայի ՆԳՆ-ի կատարած դիահերձման նախնական արդյունքը, որն ապացուցել էր, որ մահվան պատճառը կախվելն է եղել:
Թերթը նշում է, որ հանգուցյալի թաղումը տեղի կունենա ոչ շուտ, քան 6 շաբաթից, մինչև ոստիկանությունը կավարտի հետաքննությունը և նրա մարմինը կհանձնի հարազատներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում