Բուլղարիայում հայտնաբերված Ստրադիվարիուսի ջութակը կեղծ է եղել
Համաշխարհային Մամուլ
Բուլղարիայի գնչուների մոտ հայտնաբերված Ստրադիվարիուսի ջութակը, պարզվել է, այն ջութակը չէր, որը փնտրում էր ոստիկանությունը. գրում է The Daily Telegraph-ը:
Պարզվել է, որ գործիքը կեղծ է: Այն պատրաստվել է 100 տարի առաջ Գերմանիայում կամ Չեխիայում:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի ոստիկանությունը 2013թ. մարտի սկզբին հայտարարել էր, որ հատուկ գործողություններ իրականացնելու ընթացքում, հնարավոր է, հայտնաբերել է 2010թ. Լոնդոնից գողացված Ստրադիվարիուսի ջութակը:
1696թ. Ստրադիվարիուսի ջութակը գողացել էին 2010 նոյեմբերին Լոնդոնի կենտրոնական հատվածի մետրոպոլիտենի կայարանում: Նրա արժեքը գնահատվում է 1.8 մլն դոլար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում