BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան 

Սոցիալական ոլորտի չարաշահումների «քույր» գործերով մեղադրանքները հիմնավորվում են

Իրավունք

Մինչ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործը նոր-նոր թափ է առնում, իսկ գլխավոր ամբաստանյալը փորձում է հասկանալ ինչում են իրեն մեղադրում, մայր գործի զավակ գործերով կայացվում են դատական ակտեր: Ավելին, արդեն գործեր կան, որոնք քննվել են նաև վերաքննության կարգով վերաքննիչ դատարանում, որոնց արդյունքում հիմնավորվել են առաջադրված մեղադրանքները:

Այսպես, ըստ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Էրեբունի-2» տարածքային ստորաբաժանման տեսուչ-վճարող Արթուր Վարդանյանը 2005-2010թթ. ընթացքում կեղծելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող և իրավունք վերապահող վճարային ցուցակներում ընդգրկված 26 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի' 4 417 871 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները:

2013 թվականի հունվարի 21–ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ. Գրիգորյանի նախագահությամբ, Արթուր Վարդանյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1–ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Դատավճռով Արթուր Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի 11 ամիս ժամկետով՝ 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Այդ գումարը Արթուր Վարդանյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի՝ որպես հանցագործության հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 5 տարի 3 ամիս ժամկետով՝ 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Ա. Վարդանյանի նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատվել է մեկ քառորդով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով նշանակված 1 տարվա ազատազրկման պատիժը կրելուց նա ազատվել է՝ հիշյալ համաներման որոշման կիրառման արդյունքում:

Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննությունը սկսելը միջնորդել դատարանին՝ դատական քննություն անցկացնել արագացված կարգով: Մեղադրող Հ.Ենոքյանը չէր առարկել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին ամբաստանյալ Ա.Վարդանյանի և նրա պաշտպան Վ.Գևորգյանի միջնորդության դեմ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ պատժի տեսակ և չափ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Ա.Վարդանյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, անկեղծորեն զղջում կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, պետությանը պատճառված գույքային վնասից կամովին հատուցել է 804.288 ՀՀ դրամ, որից 729.288 ՀՀ դրամը վերականգնել է նախաքննության փուլում, իսկ 75.000 ՀՀ դրամը' դատաքննության ընթացքում: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ դատարանը համարել է պատիժ նշանակելու պահին ամբաստանյալ Ա. Վարդանյանի խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը:

Դատավճիռը՝ պատժաչափի մասով, Արթուր Վարդանյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել և փոփոխել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակել նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ և պայմանականորեն այն չկիրառել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ, 2013թ. մարտի 29-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը և ստորադաս դատարանի դատական ակտը թողել անփոփոխ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ
Ամենադիտված