Բերման են ենթարկել ԲՀԿ-ական երիտասարդների
Իրավունք
«Երևանի Նոր Նորքի ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչ մի քանի երիտասարդների: Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ական երիտասարդներից պահանջել են ավագանու ընտրություններում չաշխատել ԲՀԿ-ի օգտին:
ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր կուսակից ընկերների հետ արդեն ոստիկանությունում են՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար»,-գրում է zham.am-ը:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դեռ ոչինչ ասել չի կարող, քանի որ այս պահին պարզում են հանգամանանքները:
Մանրամասները՝ քիչ անց:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում