Իսրայելը Թուրքիային առաջարկել է գազատար կառուցել
Համաշխարհային Մամուլ
Իսրայելը Թուրքիային առաջարկել է նրա տարածքով անցնող գազատար կառուցել՝ իր գազը համաշխարհային շուկա արտահանելու համար. այսօր գրում է թուրքական Sabah պարբերականը` հղում կատարելով Թուրքիայի կառավարությանը:
Իսրայելի առաջարկած նախագծի հզորությունը կազմելու է 15-16 մլրդ քառ./մետր: Իսրայելական կողմն առաջարկում է գազատարի շինարարության համար գործի դնել երկու կողմերի մասնավոր սեկտորները:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի և Իսրայելի միջև էներգետիկ ծրագրերի իրականացումը հնարավոր կլինի միայն երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումից հետո:
Նախարարը նշել է, որ էներգետիկ նախագծերը շատ շահավետ են ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի համար, սակայն Թուրքիան այդ համագործակցությանը կգնա միայն այն դեպքում, երբ Իսրայելը մինչև վերջ կկատարի Թուրքիայի պահանջները:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն էր խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից 2010-ին Գազայի հատվածին օգնություն մատակարարող «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման արդյուքնում 9 թուրք ակտիվիստների սպանության համար: Կողմերը համաձայնության են եկել վերականգնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում