Վարդան Սեդրակյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ և այն չի ընդունել
Իրավունք
Այսօր լրատվամիջոցներում տարածվեց մի տեղեկատվություն, ըստ որի՝ էպոստագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել և ընդունել մեղադրանքը:
Lurer.com-ը տեղեկացավ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.
«Հարգելի՞ ընկերներ, երեկվանից «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ են դիմում բազմաթիվ լրագրողներ՝ խնդրելով մեկնաբանել Վարդան Սեդրակյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու փաստը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ և այն չի ընդունել»:
Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվել է մարտի 5-ին՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու կասկածանքով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում