Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվել են նրա մրցակցի թիմակիցները
Իրավունք
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվել են երկու եղբայր, ովքեր կասկածվում են գյուղապետի սպանությանն ուղղակի մասնակցություն ունենալու մեջ։ Թեև ինտերնետային որոշ կայքեր տարածեցին, որ ձերբակալվածների թվում է նաև համայնքապետի ընտրությունների ժամանակ դաշնակցական Հ.Մուրադյանի հիմնական մրցակից, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, սակայն «Pastinfo.am»-ին հաջողվեց պարզել, որ նա ձերբակալված չէ, թեև սպանության հիմնական վարկածը կարծես թե իրոք դիտարկվում է երկուսի միջև առկա լարված հարաբերությունները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները Արթուր Մուրադյանի թիմակիցներից են։
Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում