ԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցեր Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Թրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարով Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքները Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Իրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսով Պուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Արաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներին Սերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ Վուչիչ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալը 

11 տարի ծեծված ու նվաստացած կինն ինքնասպան է եղել

Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աշոտ Աբգարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Արարատ քաղաքի բնակչուհի Քրիստինեն 2012 թվականի փետրվարի 13-ին ցած էր նետվել իր տան պատշգամբից ու մահացել:
Արարատի քննչական բաժանմունքում փետրվարի 14-ին հարուցվել է քրեական գործ, իսկ սեպտեմբերի 25-ին Քրիստինեի ամուսինը՝ 45-ամյա Աշոտ Աբգարյանն այդ գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը: Այս մասին գրել է 1in.am-ը:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով Աշոտ Աբգարյանին մեղավոր է ճանաչել դաժան վերաբերմունքի, արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով:

Դատաքննությամբ հիմնավորված է համարվել, որ Աշոտն ու Քրիստինեն 2001 թվականից եղել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա:

Ամուսնության ողջ ընթացքում Աշոտը կնոջ նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, նվաստացրել է նրա արժանապատվությունը: Ալկոհոլի ազդեցության տակ հաճախ ծեծի է ենթարկել նրան, վիրավորել, աշխատած գումարները ծախսել ալկոհոլի վրա, պատշաճ կերպով չի հոգացել ընտանիքի կարիքները, ընտանիքում առաջացրել է անբարենպաստ սոցիալ-հոգեբանական սթրեսածին պայմաններ:

Բռնությունների հետևանքով Քրիստինեն ստացել է մարմնական վնասվածքներ, երբեմն ամուսնու ծեծից խուսափելու համար փախել է տնից, գնացել մոր տուն, հարազատներին կցկտուր պատմել է իր ծանր կյանքի մասին: Հարազատները նախատել են Աշոտին, բայց վերջինս ուշադրություն չի դարձրել:

Բացասական ապրումների վրա սևեռվելու պատճառով առաջացած լարվածության կուտակումը Քրիստինեն սուբյեկտիվորեն ընկալել է որպես անելանելի իրավիճակ, ինչն էլ «գագաթնակետին է հասել» 2012 թվականի փետրվարի 13-ին:

Այդ օրը Աշոտի տանը ճաշկերույթ է եղել, մասնակցել է նրա եղբոր ընտանիքը: Աշոտը ալկոհոլ է օգտագործել:

Եղբորը ճանապարհելուց հետո նա գնացել է մոտակա խանութ, գնել մեկ շիշ օղի ու մեկ կիտրոն:

Տանը Աշոտ Աբգարյանը օղին ու կիտրոնը դրել է հյուրասենյակի փոքր սեղանի վրա, խոհանոցից վերցրել ափսե ու դանակ, կիտրոնը կտրտել է ու մեկ բաժակ օղի խմել:

Երբ ցանկացել է ևս մեկ բաժակ խմել, Քրիստինեն մտել է հյուրասենյակ, ամուսնուն ասել՝ բավական է օղի խմես, ու ցանկացել է սեղանից վերցնել սկուտեղը: Ամուսինը փորձել է թույլ չտալ, սկուտեղը քաշել է Քրիստինեի ձեռքից: Դանակն ընկել է հատակին:

Քրիստինեն վերցրել է դանակը, իսկ ամուսինը պահանջել է դանակն իրեն տալ, որ կիտրոնը կտրի:

Կինը համառել է, ամուսինների միջև վիճաբանություն ու այնպիսի քաշքշուկ է սկսվել, որ նրանք ընկել են հատակին: Քրիստինեի ձեռքին եղած դանակը պատահաբար վնասել է Աշոտի ձեռքերը՝ պատճառելով աջ ձեռքի 2-րդ, ձախ ձեռքի 1-ին, 3-րդ և 4-րդ մատների, աջ ձեռքի ափի կտրած վերքեր:

Նրանց 11-ամյա դուստրը մոտեցել է կռվող ծնողներին, ցանկացել մոր ձեռքից վերցնել դանակը: Այդ պահին պատահաբար վնասվել է նաև երեխայի աջ ձեռքի ափը:

Դրանից հետո Աշոտը կարողացել է կնոջ ձեռքից վերցնել դանակը:

Նրանք վեր են կացել հատակից:

Քրիստինեն, գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, միգուցե վախենալով ծեծի ենթարկվելուց, փորձել է փախչել տնից, բայց Աշոտը թույլ չի տվել, բանալիով կողպել է բնակարանի դուռը:

Հնարավորություն չունենալով տնից փախչելու՝ Քրիստինեն դուրս է եկել պատշգամբ ու, ըստ դատարանի՝ «վերջին հույսը կորցրած լինելով՝ պահի ազդեցության տակ նրա մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում՝ «սուր դեպրեսիվ հակազդման ձևով», ինչի արդյունքում Քրիստինեն դիմել է ինքնասպանության՝ ցած է նետվել պատշգամբից, ստացել գանգուղեղային փակ բութ վնասվածք, գլխուղեղի կարևոր ֆունկցիաների սուր խանգարում:

Ամուսինը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Դատարանում Աշոտ Աբգարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, թե ինքը կորցրել է կնոջը՝ իր երեք երեխաների մորը, ու իր համար ևս շատ դժվար է:

Ըստ ամբաստանյալի՝ ընտանիքում իրենք հաշտ են եղել, երբեմն ամառները գնացել են հանգստանալու:

Ինքը կնոջն ինքնասպանության չի դրդել: Վեճեր եղել են, բոլոր ընտանիքներում էլ լինում են, դրանք սովորական երևույթներ են:

Մի անգամ կինն ինքնագլուխ գնացել է մոր տուն, երեխաները լաց են եղել, ինքը զայրացել է ու հարվածել կնոջը: Նրա գլուխը դիպել է պատին ու վնասվել:

Ինքն իր կնոջը հարվածել է, չի ժխտում, նրա ամուսինն է եղել ու «դրա իրավունքն ունեցել է»:

Մի անգամ զայրացել է կնոջ վրա, իսկ ինքը «շատ խիստ էր զայրանում», կինը պատշգամբով փախել է տնից:

Իր կինն անհնազանդ է եղել, «լեզվանի», երբեմն օղի է խմել: Ինքն է մեղավոր, որ նրան թույլ է տվել օղի խմել, հատկապես դեպքի օրը:

Դեպքի օրը ինքը ցանկացել է օղի խմել, կինն ասել է՝ մի խմիր: Ինքը հայհոյել է կնոջը, նա ագրեսիվ է դարձել, վերցրել է դանակն ու ասել, թե «կփրթի»:

Այդ պահին ինքը մտածել է, թե կինը կարող է երեխաներին վնասել:

Թույլ չի տվել, որ այդ ուշ ժամին կինը տնից դուրս գա: Այդ օրը կնոջ «կոտոշներն աճել են», նա ցանկացել է պատշգամբից իջնել ու հեռանալ, բայց ընկել է, պատշգամբի տակ էլ սառույց է եղել, նա սայթաքել է:

Երբ քաշքշել են իրար, ինքը կատակի է վերածել, որ դանակը խլի Քրիստինեի ձեռքից:

Իր կնոջ մահվան պատճառը զոքանչի սխալ դաստիարակությունն է եղել: Կատարվածի համար զղջում է ու տառապում:

Աշոտ Աբգարյանի դատաքննական ցուցմունքից նրա տառապանքն առանձնապես չի զգացվում: Կնոջ հասցեին արված արտահայտությունները թույլ են տալիս ենթադրել, թե ինչ վերաբերմունք կարող էր այս մտածողությամբ ամուսինը տարիներ ի վեր ցուցաբերել հնազանդ կնոջ հանդեպ:

Քրեական գործի քննությամբ հերքվել է, որ Քրիստինեն դեպքի օրը ալկոհոլ օգտագործած լինի՝ նրա արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել:

Կնոջը ծեծելը իր ամուսնական «պարտականությունը» համարող տղամարդը մահից հետո էլ փորձել է իրեն փրկելու համար սևացնել կնոջը, նրան անհոգի կերպով ներկայացնել որպես «լեզվանի, անհնազանդ, սխալ դաստիարակություն ստացած»:

Վերջին հարցում Աշոտը, միգուցե, ճիշտ է եղել, որովհետև 2001 թվականից ամուսնու ծեծուջարդին ու նվաստացումներին անծպտուն ենթարկվող, այդ ամուսնուց չհեռացող, նրանից երեք երեխա ունեցող կինը, երևի թե, ճիշտ չի պատկերացրել իր իրավունքները, լռել ու դիմացել է, մինչև լարվածությունից ու վախից իրեն պատկերացրել է ինքնասպան լինելու աստիճանի անելանելիության վիճակում:

Աշոտ Աբգարյանը անտեսել է, թե կնոջ նկատմամբ դրսևորած իր դաժան վերաբերմունքով, կնոջ ինքնասպանության փաստով ինչ անջնջելի վերք է թողել իր երեխաների հոգում, ինչ տառապանքի ու հոգեկան ցնցման ենթարկել նրանց:

Աշոտ Աբգարյանը, ըստ տուժողի մոր ցուցմունքի, ժամանակին փախցրել էր Քրիստինեին: Ալկոհոլի ազդեցությամբ էր նա միշտ կոպտել ու հարվածել կնոջը, իսկ սթափ վիճակում կարծես այլ մարդ լիներ:

Երբ դուստրը մի անգամ ծեծված ու կապտուկներով պատված փախել է մայրական տուն, ոչ թե իրավապահներին են դիմել, այլ մայր ու աղջիկ գնացել են Աշոտի քրոջ տուն՝ Աշոտից բողոքելու:

Քրիստինեի մայրն ու հարազատները դատարանում հայտնել են, թե իրենց կարծիքով Քրիստինեն ոչ թե ինքնասպան է եղել, այլ դեպքի օրը խմած ամուսինը ծեծել է նրան, ապա ցած նետել պատշգամբից:

Մայրն ասել է, թե աղջիկը դաժան կյանքով է ապրել, սակայն իրեն ոչինչ չի ասել, քանի որ շատ «փակ» է եղել:

Տուժողի իրավահաջորդը՝ Քրիստինեի քույրը, ցուցմունք է տվել, թե ինքը բազմիցս նախատել է Աշոտին՝ քրոջ հետ վատ վարվելու համար:

Քույրը 11 տարի ամուսնու հետ ապրել է ծեծված ու կոտրված:

Մի անգամ Աշոտը երկաթե աթոռը նետել է, վնասել կնոջ ճակատը: Նախատինքներին Աշոտը պատասխանել է, թե դա իր ընտանեկան կյանքն է, ինչ կուզի, այն էլ կանի:

Տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, սակայն պահանջել է, որ Աշոտ Աբգարյանը անպայման պատիժ կրի, քանի որ նա «մարդասպան է, ապրում է երեխաների ստվերի տակ, իսկ երեխաներին ավելի նպատակահարմար կլինի մանկատուն տանելը, քանի որ մանկատանն ավելի լավ կլինի նրանց համար, քան այդպիսի հոր կողքին գտնվելը:

Նման մտքերը մի կողմից անսահման վշտի ու զայրույթի, մյուս կողմից երեխաների նկատմամբ մի տեսակ աններում, չոր վերաբերմունքի արտահայտություն են թվում: Մի՞թե քրոջ ամուսնուն ատելով՝ կարող են թույլ տալ, որ մինչև 14 տարեկան երեխաները տեղափոխվեն մանկատուն...

Դատարանը եզրակացրել է, որ Աշոտ Աբգարյանին մեղսագրված արարքը հաստատված է, նա պետք է պատիժ կրի կատարածի համար:

Որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարվել խնամքին մինչև 14 տարեկան երեք երեխայի առկայությունը: Ծանրացնող հանգամանք՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում:

Ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Աբգարյանին դատապարտել է 1 տարի ազատազրկման:

Նրան կալանքի տակ կառնեն դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո: Պատժի սկիզբը՝ փաստացի կալանքի տակ առնելու օրից:

Դատարանը վճռել է Աշոտ Աբգարյանի խնամքի տակ գտնվող 11, 8 և 5 տարեկան երեխաների խնամքը հանձնել իրավասու մարմնի՝ Արարատի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության մարմնին՝ պարտավորեցնելով կազմակերպել նրանց հսկողությունը, խնամքը, անհրաժեշտ սոցիալական բժշկական օգնությունը:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Աբգարյանի շահերի պաշտպանը՝ միջնորդելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՀրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել էԹրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասինԳազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվելԻրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսովՊուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքինՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումըԱրաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներինՍերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ ՎուչիչՀայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալըԲիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը«Գագոն ե՞րբ է գալու». Անահիտ Ծառուկյանը երեխաների կարոտի մասինՍահմանափակում են բանկային քարտերի քանակը․ ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր 20-ից ավելի քարտ ունենՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի․ հարյուրավոր զբոսաշրջիկներ դեռ կապի դուրս չեն եկելԿրեմլը Փաշինյանին կոշտ ուղերձ է հղել․ Իրանն արգելափակել է ՀորմուզըՌուսաստանում մեկ օրում մարվել է 22 անտառային հրդեհԵթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը․ Փեզեշքիան«Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայումՎուչիչը Մլադիչի մահից հետո մեղադրել է ՄԱԿ-ի դատարանին «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջԱմերիկացի լրագրողը նշել է Զելենսկուն «կանգնեցնելու միակ միջոցը»Կիևի մերձակայքում հարվածների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հարյուրավորները տարհանվել ենՉինաստանում չեն ցուցադրվում Տիբեթի ջրհեղեղի կադրերը․ զոհերի մասին տեղեկությունները սահմանափակ ենՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով»Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվումՌԴ ԱԳՆ․ Ուկրաինան խախտել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների մորատորիումըՆախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանը․ ԿԳՄՍՆՎեհափառ Հայրապետի դատավարությունը Հայաստանի համար ամենավտանգավոր դատն է․ Տեր ՀարությունԱրտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնումԱվտովթար՝ Երևանում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն բախվել է երկու «Toyota»-ներիՎրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով» հետախուզվող Ադրբեջանի քաղաքացինԱՄՆ փոխգնդապետը հայտարարել է, որ Ռուսաստանին ռազմական ճանապարհով հաղթել հնարավոր չէԱրմեն Սիմոնյանն ազատվել է ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնիցԹբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes»Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԱրմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՆեպալում ջրհեղեղների հետևանքով 616 մարդ զոհվել է, 2500-ը՝ անհետ կորելԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումՆելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
Ամենադիտված