Սարկոզիի նկատմամբ հարուցված քրեական գործը կարող է փակվել. Le Parisien
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ հարուցված քրեական գործը` L'Oreal ընկերության տնօրեն Լիլիան Բետանկուրից ապօրինի ճանապարհով մեծ գումարների ստանալու մասին, մոտ ժամանակներս կարող է փակվել: Այս մասին ապրիլի 4-ին գրել է Le Parisien պարբերականը:
Նրա տվյալներով` Բորդոյի դատախազը համոզիչ չի համարել դատական քննիչների ներկայացրած փաստարկները, ովքեր կասկածում էին, որ Սարկոզին օգտվել է Բետանկուրի թույլ առողջական վիճակից՝ 2007-ի իր նախագահական քարոզարշավի համար նրանից գումարներ պոկելու համար: Սարկոզիից մեղադրանքը հանելու համապատասխան ցուցումն ուղարկվել է Ֆրանսիայի ԱՆ:
Սակայն, ինչպես նշվում է, գործը փակելու մասին դատախազության վերջնական որոշումը կհրապարակվի 3 ամսվա ընթացքում: Այդ ընթացքում կողմերը կարող են ներկայացնել լրացուցիչ փաստարկներ գործի առնչությամբ: Վերջնական որոշումը կայացնելու են դատական քննիչները, ովքեր կարող են գործը հանձնել դատարանին` ի հեճուկս դատախազության դիրքորոշման:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում