Ես ձեզ ասելիք չունեմ, ինձ հանգիստ թողե՛ք. Ժերար Դեպարդիե
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն խնդրել է լրագրողներին իրեն հանգիստ թողնել. շաբաթ օրը գրում է Le Figaron-ն:
«Ես ձեզ ասելու բան չունեմ: Ես ուզում եմ, որ ինձ հանգիստ թողեք»,-ասել է նա լրագրողներին Նյու Յորքի հյուրանոցում, որից հետո նա հավաքել է իր իրերը և մեկնել սև լիմուզինով. գրում է ֆրանսիական պարբերականը:
Նշենք, որ վերջին ժամանակներս հետաքրքրությունը դերասանի նկատմամբ մեծացել է՝ պայմանավորված Փարիզում նրա նկատմամբ դատական լսումներով: Մասնավորապես՝ Դեպարդիեին մեղադրում են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Դատական լսումները, որ նշանակվել էին այս ուրբաթ, տեղափոխվել են մայիսի 24-ին, քանի որ դերասանը չի կարողացել դրանց ներկա գտնվել Նյու Յորքում ընթացող նկարահանումների պատճառով: Դ
եպարդիեն նկարահանվում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանի մասին պատմող ֆիլմում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում