Տղամարդիկ կյանքից ավելի բավարարված են, քան կանայք. գիտնականներ
Համաշխարհային Մամուլ
Բրիտանացի գիտնականները կարծում են, որ տղամարդիկ ժամանակակից կյանքի շատ ոլորտներում իրենց ավելի բավարարված են զգում, քան կանայք. գրում է The Daily Telegraph-ը:
Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում Benenden Health ընկերության կողմից անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 12 դասակարգումներից 7-ում տղամարդը ցուցաբերում է երջանկության ավելի բարձր մակարդակ, քան կինը:
Տղամարդիկ իրենց երջանիկ են զգում հետևյալ դասակարգումներում՝ աշխատավարձի մակարդակ, կարիերայի աճի հեռանկարներ, մարմնի քաշ, արտաքին տեսք, այլ մարդկանց վերաբերմունը իրենց նկատմամբ, ընդհանուր ֆինանսական վիճակ, զբաղվածության ապահովում:
Իրենց հերթին կանայք տղամարդկանցից երջանիկ են սիրո, ընտանիքի, ինտիմ կյանքի, առողջության և բնակության վայրի դասակարգումներում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում