Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատում Դամասկոսի մատույցներում
Համաշխարհային Մամուլ
Սիրիական բանակը վերջին 48 ժամվա ընթացքում զանգվածային մարտական գործողություններ է իրականացրել Դամասկոսի մատույցներում: Ինչպես հայտնում է ռազմական հրամանատարության տարածած ուղերձը, Արևելյան Ղուտայից դեպի մայրաքաղաք ընկած 50կմ շառավղով ողջ տարածքը գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ:
Ինչպես գրում է Ալ վատան թերթը, այն հատվածներում, որտեղ գործում էին զինված գրոհայինները` Ադր, Դումա, Հարասթ, Մլիհե, Ջուբարե, Յաբրուդ, Զաբադանի, գրոհայինների բջջային հեռախոսներին հաղորդագրություններ են ուղարկվում հետագա դիմադրությունը դադարեցնելու մասին: «Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն հանձնվել, կոչնչացվեն: Սիրիական բանակը հարձակվում է»,-զգուշացնում է հրամանատարությունը:
Ալ վատանի տեղեկություններով` սկսվել է Դամասկոսի միջազգային օդանավակայանից դեպի հարավ-արևմուտքում գտնվող Դումեյր քաղաքն ընկած տարածքների ամբողջական ազատում գրոհայիններից: Փակ են Թուրքիայից և Հորդանանից ապստամբներին զենք մատակարարող բոլոր առանցքային ճանապարհները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում