BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան 

ԱԱԾ աշխատակիցը և նրա ընկերը դատապարտվեցին ազատազրկման

Իրավունք

ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ցոլակ Մաթևոսյանն ու նրա ընկերը՝ Արսեն Բալասանյանը, մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ և դրան օժանդակելու համար՝ դատապարտվելով 4,5 տարվա ազատազրկման:

ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության 1 -ին բաժնի 1-ին բաժանմունքի արդեն նախկին ավագ օպերլիազոր Ցոլակ Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքով, նա տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով 2012 թվականի նոյեմբերի սկզբերին, ընկերոջից' նախկինում խարդախության համար դատված, Արսեն Բալասանյանից իմացել է, որ վերջինիս ծանոթը, ջինսե տաբատների Չինաստանից ՀՀ ներկրմամբ և վաճառքով զբաղվող, ազգությամբ եզդի Իշխան Ավդալյանը հարկային մարմինների հետ ունենում է խնդիրներ, որոշել է հանդիպել նրան և ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, թույլ տրված տնտեսական օրինախախտումներին ընթացք չտալու սպառնալիքով պահանջել է գումարներ: Այդ նպատակով Ցոլակ Մաթևոսյանը հնարավորին չափ տեղեկություններ է հավաքել Իշխան Ավդալյանի վերաբերյալ, պարզել, որ վերջինս վախենում է իրավապահ մարմինների աշխատակիցներից, չունի կապեր նրանց շրջանակում, վարում է թանկարժեք ավտոմեքենա և ֆինանսապես ապահովված է:

2012 թվականի նոյեմբերի 22-ին Արսեն Բալասանյանը հանդիպել է Իշխան Ավդալյանին և հեռախոսային կարճ հաղորդագրություններով Ցոլակ Մաթևոսյանին մատնանշել, թե որն է Իշխան Ավդալյանը, իսկ Ցոլակ Մաթևոսյանն էլ, իրենց բաժնին ամրակցված ծառայողական ավտոմեքենայով, հետևել է նրան: Ժամը 14-ի սահմաններում Երևանի Իսակովի խճուղու վրա կանգնեցրել և նստել է Իշխան Ավդալյանի ավտոմեքենան ու ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, վերջինիս կողմից իրականացվող տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, իբրև թե առաջացած հարկային պարտավորությունների չկատարումը և տնտեսական բնույթի այլ խախտումներ չարձանագրելու ու կոծկելու դիմաց, ներկրված և պահեստում գտնվող ապրանքները բռնագրավելու սպառնալիքով նրանից պահանջել է 8.127.400 դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այդ պատրվակով վերջնական համաձայնության է եկել ստանալու 10.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն Իշխան Ավդալյանը գումարը չի տվել և հաղորդմամբ դիմել է ՀՀ ԿԱ ԱԱԾ:

Ամբաստանյալները միջնորդել էին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է և որ համաձայն են մեղադրանքի հետ: Մեղադրողն ու տուժողը չեն առարկել միջնորդության դեմ, և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը:

Ամբաստանյալ Ցոլակ Մաթևոսյանի նկատմամբ նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս' դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում դատված չի եղել, տուժողը նրա հետ հաշտվել է և խնդրել մեղմ պատժել: Դատարանը հաշվի է առել նաև նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխաների առկայությունը:

Ամբաստանյալ Արսեն Բալասանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս նույնպես դատարանը հաշվի է առել, որ տուժողը նրա հետ հաշտվել է և խնդրել մեղմ պատժել: Դատարանը հաշվի է առել նաև նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխաների առկայությունը:

«Փաստինֆո»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ
Ամենադիտված