Toyota-ն, Honda-ն և Nissan-ը շուկայից հետ են կանչում իրենց շուրջ 3 մլն մեքենաները
Համաշխարհային Մամուլ
Ճապոնական Toyota, Honda և Nissan ավտոհսկաներն ամբողջ աշխարհում հետ են կանչում իրենց արտադրած շուրջ 3 մլն մեքենաները անվտանգության բարձիկների թերությունների պատճառով. գրում է Bloomberg–ը:
Toyota-ի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ պոմպի հետ կապված անսարքության պատճառով անվտանգության բարձիկները կարող են հանկարծակի միանալ: Ընկերությունը նշում է արդեն գրանցված նման 5 դեպքի մասին, սակայն դրանցից ոչ մեկը վարորդների կյանքի կամ առողջության համար լուրջ հետևանքներ չի ունեցել:
Հետ կանչվող մեքենաներն արտադրվել են 2000թ. նոյեմբերից 2004թ. մարտն ընկած հատվածում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում