BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան 

Ոստիկանության հայտարարությունը ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Իրավունք

ՀՀ ոստիկանությունը ապրիլի 8-ի և ապրիլի 9-ի իր հայտարարություններում հանգամանալից գնահատելով Ազատության հրապարակում վերջին օրերին կազմակերպված հանրային հավաքներում առկա միտումները և դրանց առնչությամբ իրականացված կամ ծրագրված մի շարք հակաիրավական գործողություններ, բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտար լիովին խուսափել ապրիլի 9-ին տեղի ունեցած անցանկալի զարգացումներից:

Ապրիլի 9-ի միջադեպերն ուղղակիորեն հաստատեցին ՀՀ ոստիկանության կանխատեսումների և նախազգուշացումների հիմնավորվածությունը՝ միաժամանակ բացահայտելով անպատասխանատու հակաիրավական վարքագծի դրսևորումներով Ոստիկանության՝ իրավաբանական, հատկապես' վարչական պատասխանատվության ենթարկելու կարողությունն ու կամքը անհարկի փորձելու հետևանքները:
ՀՀ ոստիկանությունը խոր ափսոսանքով արձանագրում է, որ Բաղրամյան պողոտայով ապօրինի երթի առանձին՝ անգամ հավաքի կազմակերպիչների համար անկառավարելի դարձած, հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած քաղաքացիների վարքագիծը Ոստիկանությանը հարկադրեց ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ, ովքեր անհապաղ մեկուսացվեցին հավաքի վայրից և ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որից հետո հավաքը վերականգնեց իր խաղաղ բնույթը և մասնակիցներին ընձեռվեց հանգիստ կերպով իրազեկված հավաքի հիմնական վայր' Ազատության հրապարակ վերադառնալու հնարավորություն:

ՀՀ ոստիկանությունը գործադրեց բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների անպատասխանատու և հակաիրավական վարքագիծը չհանգեցնի առավել ծանր հետևանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի' խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը:

ՀՀ ոստիկանության ծառայողները «Հավաքների ազատության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված իրենց այս հիմնական պարտականությունները կատարեցին արդյունավետ՝ կանխելով իրավիճակի սրումը և հնարավոր այլ բացասական հետևանքների առաջացումը:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:

Ինչ վերաբերում է առանձին միջադեպերին տրվող կամ տրվելիք գնահատականներին, ապա ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են և յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական և իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:

Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ բիրտ ուժ կիրառելու կամ անհամաչափ գործելու վերաբերյալ որոշ արձագանքներին:

ՀՀ ոստիկանությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ երթի երթուղու վերաբերյալ լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանվել էր երկու սահմանափակում: Մասնավորապես, Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իրականացվելիք մի շարք արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում՝ արտասահմանյան հյուրերի, ներառյալ' բարձրաստիճան դիվանագետների մասնակցությունն ապահովելու նպատակով Բաղրամյան պողոտայով և Պռոշյան փողոցով անցնող երթուղու փոխարեն առաջարկվել էր փոքր-ինչ փոփոխված երթուղի: Ընդ որում, ՀՀ ոստիկանությունը նախօրոք զգուշացրել էր, որ խստիվ պահպանելու է քաղաքապետի որոշմամբ ամրագրված սահմանափակումները:

Իրավական պետությունում պետք է խստորեն պահպանվեն գործող օրենքների և վարչական ակտերի դրույթները: Չվիճարկված և իրավաբանական պարտադրականություն ունեցող ակտերին չենթարկվելը կոպիտ իրավախախտում է և չի կարող ունենալ որևէ արդարացում, ներառյալ' հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ իրականացման անպատեհ հղումը: Միևնույն ժամանակ, ոստիկանության կողմից վարչական ակտի կատարումը չի կարող որակվել իբրև խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակում, քանի որ. նախ' վարչական ակտով սահմանափակվել է որոշ տարածքներում հավաքի անցկացումը, ինչը բացառում է այդ տարածքները հավաքի վայր դիտարկելը. Երկրորդ' հավաքների ազատության իրավունքը որևէ կերպ չի պաշտպանում հավաքի անցկացման արգելված վայր բռնի կերպով մուտք գործելու' հավաքի մասնակիցների որևէ իրավունք: Այս առումով, Ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտել քաղաքապետի որոշման մեջ առաջարկված վայրերում անցկացվող երթի ընթացքին, այլ բացառապես ապահովել է Բաղրամյան պողոտայով Հանրապետության Նախագահի նստավայր ժամանող անձանց և երթևեկության անվտանգությունը: Մյուս կողմից, անհնար է պատկերացնել, որ ուժային ճանապարհով ոստիկանության պատնեշը ճեղքելը կարող էր մնալ անարձագանք և Ոստիկանությունը հրաժարվեր արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու իր պարտականությունների կատարումից: Ինչ վերաբերում է քաղաքապետի որոշման հիմնավորվածությանը, հավաքի ազատության և հանրային շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովմանը, ապա այդ հարցը ենթակա էր պարզման դատարանում, ոչ թե փողոցում:

ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ հանրության առանձին ներկայացուցիչների տարածած հայտարարությունները, մեղմ ասած, ժամանակավրեպ են և զուրկ մասնագիտական հիմնավորումներից: ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր դեպքում կգնահատի այդ գործողությունների իրավաչափությունը և իր գնահատականները կներկայացնի հանրության դատին: Հարկ է նկատի ունենալ, որ համաչության սկզբունքի պահպանման հարցի պարզումը ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գործիչների, այլ մասնագետների խնդիրն է, ովքեր պետք է գնահատեն շահերի ողջամիտ հավասառակշռության հարցը: Այս բարդ հարցի քննարկումը պահանջում է գործի անհատական հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ ուսումնասիրություն, բազմաթիվ գործոնների գնահատում, այդ թվում' սահմանափակման բնույթը և ծավալը, հետապնդվող նպատակի կարևորությունը, միջամտելու պատճառները և դրևսորումները: Իրավական գնահատական պահանջող հարցերի վերաբերյալ զգացմունքային լուծումներն ու գնահատականները անթույլատրելի են և անհամարժեք: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը կողջունի այդ հարցին իրավական հարթության մեջ անդրադառնալու և քննարկելու ցանկացած քայլ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ
Ամենադիտված