Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատական նիստ՝ ապրիլի 15-ին
Իրավունք
2013 թ. ապրիլի 15-ին ժ. 12:00-ին Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է 2012 թ. հուլիսի 23-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստ: Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։
Հիշեցնենք, որ 2013 թ. մարտի 28-ին նշանակված դատական նիստը չկայացավ, քանի որ Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը չէին ներկայացել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում