Բոսթոնի ահաբեկչության համար ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի
Համաշխարհային Մամուլ
Ինչպես գրում է New York Post-ը, ոստիկանությունը ձերբակալել է Բոսթոնի կրկնակի ահաբեկչության մեջ կասկածվող մի տղամարդու: Կասկածյալի մասին այս պահին հայտնում են միայն այն, որ նա Սաուդյան Արաբիայի քաղաքացի է: Պայթյունի ժամանակ նա վիրավորվել է և այժմ գտնվում է Բոսթոնի հիվանդանոցում՝ հսկողության տակ:
Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է նաև չպայթած 2 պայթուցիկ սարք: Սակրավորները վնասազերծել են դրանք:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 2.50-ի սահմաններում, 12 վայրկյան ընդմիջումով Բոսթոնի Բարի կամքի փողոցում մեկնարկող հնագույն մարաթոնի ժամանակ վազքուղու մոտակայքում գործի է դրվել պայթուցիկ սարք, որի արդյունքում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 140-ը: Զոհվածների մեջ կա 8-ամյա մի երեխա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում