Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտարարություն են տարածել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակից:
«Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում