«Օրենքով գող» Մալխազը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման (տեսանյութ)
Իրավունք
Սերպուխովի դատարանը 30-ամյա «օրենքով գող» Մալխազ Դարչիևին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Մախո Թբիլիսկի, դատապարտել է 6 տարվա ազատազրկման. այս մասին հայտնում է aysor.am-ը:
Մախոն մեղադրվում էր մեծ քանակությամբ թմրանյութեր անօրինական պահելու մեջ:
Ձերբակալության պահին անձնական զննությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3.3 գրամ մետադոն թմրամիջոց:
Մինչ այդ, դատվածություն ունեցող ծնունդով Թբիլիսիից, պրոֆեսիոնալ գրպանահատ Դարչիևը 2009թ.-ի ապրիլին արդեն ձերբակալվել էր Մոսկվայում՝ դրամապանակի և 25-ամյա կնոջ մոտից պայուսակ գողանալու համար:
Մախոն գող է կարգվել նախորդ տարի՝ քրեական հեղինակություն Վլադիմիր Ժուրակովսկու՝ Վովա Պուխլիի ամառանոցում 15-ից ավելի «օրենքով գողերի» ներկայությամբ:
Մախոն սերտ կապերի մեջ է մեկ այլ հայտնի «օրենքով գող» Կոնստանտին Բորիսովի՝ Կոստիլի հետ, ով մասնակցել է Մախոյի՝ «գող» կարգման արարողությանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում