Վ. Ղուկասյանից բացի եւս քսան քաղաքացի է բերման ենթարկվել
Իրավունք
ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Ոստիկանության Գյումրու բաժնից, ուր այս պահին իսկական խառնաշփոթ է: Գործի են անցել ոչ միայն մարզային ու քաղաքային ոստիկանությունները՝ Կարեն Բաբակեխյանի եւ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, այլ նաեւ ճանապարհային ոստիկանությունը: Աշխատակիցները մի քանի խմբերով այցելել են ոստիկանություն եւ նշել, որ այսօր իրենց գիշերային հերթապահությունն անցկացնելու են ոստիկանության տարածքում:
Կարեն Բաբակեխյանից ԳԱԼԱ–ի լրագրողը փորձել է նոր մանրամասներ ճշտել այսօր հնչած կրակոցների դեպքի կապակցությամբ, սակայն նա նշել է, որ շատ կարեւոր գործով են զբաղված, եւ որ ամեն ինչ պարզ կդառնա վաղը: Կայքի տեղեկություններով՝ դեռեւս հարցաքննության են ենթարկվում Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին:
«Բերման է ենթարկվել Վարդան Ղուկասյանը եւ եւս քսան քաղաքացի»,- կայքի լրագրողին փոխանցել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Մալխասյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում